Վահան Շիրխանյանի հարազատները մտադիր են քրեական պատասխանատվության ենթարկել ՔԿՀ պետին

23.03.2016, 10:54
Հունվարի կեսերից ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի հարազատները բողոքում են, որ անցած տարեվերջին, այսպես ասած, «հանցավոր» խմբի գործով կալանավորված Շիրխանյանն առողջական լուրջ խնդիրներ ունի:
Վահան Շիրխանյանի հարազատները մտադիր են քրեական պատասխանատվության ենթարկել ՔԿՀ պետին

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Այս տարվա հունվարի կեսերից ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի հարազատները բողոքում են, որ անցած տարեվերջին, այսպես ասած, «հանցավոր» խմբի գործով կալանավորված Շիրխանյանն առողջական լուրջ խնդիրներ ունի, գրում է «Ժողովուրդը»։

Սակայն բողոքներից մեկ ամիս հետո միայն հրահանգվեց հետազոտել կալանավորվածին, որից մեկ ամիս անց նա շտապ վիրահատվեց։

ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարարի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է>>

Բժիշկները մի կերպ են կարողացել փրկել Շիրխանյանի կյանքը։ Թերթը տեղեկացել է, որ Վահան Շիրխանյանը թոքի ինֆարկտ է ստացել։

Դատարանը մերժել է Վահան Շիրխանյանին հիվանդանոց տեղափոխելու միջնորդությունը>>

Եվ, ինչպես թերթին է հայտնել Շիրխանյանի տիկինը՝ Բուրաստան Շիրխանյանը, նրանք մտադիր են քրեական պատասխանատվության ենթարկել «Երևան-Կենտրոն» ՔԿՀ պետ Վահե Պապոյանին, որը բարձր ջերմություն ունեցող, վատ քայլող ու հյուծված կալանավորին հիվանդանոցում բուժման հնարավորություն չի տալիս, Ինչպես նաև դիագնոստիկ կենտրոնի և ՔԿՀ բժիշկներին, որոնք սխալ ախտորոշում են արել։

«ԱԱԾ պետ Գեորգի Կուտոյանի նշանակումից հետո բանդայի գործի շրջանակներում կալանավորված անձանց նկատմամբ հսկողությունը երբեմն անհարկի խստացվել է», – գրում են հոդվածի հեղինակները։–0–