Թբիլիսում պայթյունից տուժած ՀՀ քաղաքացու վիճակը ծայրահեղ ծանր է. նա ավտոտնակում վարձով է ապրել

31.10.2016, 20:06
Թբիլիսիի Վառկեթիլի թաղամասի ավտոտնակներից մեկում բռնկված պայթյունի հետևանքով ՀՀ քաղաքացի է տուժել, ով այրվածքներով տեղափոխվել է «Ինգոռոխվա» կլինիկա։
Թբիլիսում պայթյունից տուժած ՀՀ քաղաքացու վիճակը ծայրահեղ ծանր է. նա ավտոտնակում վարձով է ապրել
ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Թբիլիսիի Վառկեթիլի թաղամասի ավտոտնակներից մեկում բռնկված պայթյունի հետևանքով ՀՀ քաղաքացի է տուժել, ով այրվածքներով տեղափոխվել է «Ինգոռոխվա» կլինիկա։

Տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է, հաղորդում է Tert.am–ը։

Կլինիկայի աշխատակցի խոսքով, 22-ամյա քաղաքացու վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր։

Կլինիկայից Հ.Վ.-ի առողջական վիճակի մասին այլ տվյալներ չեն հայտնել։

Ջավախեթիի բնակիչ Կարինա Կազարովան էլ նշել է, որ այդ ավտոտնակում վարձակալությամբ ընտանիք է բնակվել։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հոկտեմբերի 31-ին ժամը 12.25-ին Թբիլիսի քաղաքի Ջավախեցու 2-րդ նրբանցքի 7-րդ կորպուսի մոտակայքում գտնվող ավտոտնակներից մեկում տեղի է ունեցել գազի արտահոսք՝ պայթյունով, ինչի հետևանքով ձեռքի և դեմքի հատվածում այրվածքներ է ստացել ՀՀ քաղաքացի 1994 թ. ծնված Վ. Հ.-ն։ –0–