Տավուշում վնասվածքներ ստացած Ռումինիայի քաղաքացու վիճակը միջին ծանրության է. նրան կվիրահատեն

24.10.2017, 16:09
Նա ունի երրորդ աստիճանի այրվածքներ, ազդրի շատ ծանր բազմաբեկորային կոտրվածք:
Տավուշում վնասվածքներ ստացած Ռումինիայի քաղաքացու վիճակը միջին ծանրության է. նրան կվիրահատեն

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Նախօրեին Տավուշում վնասվածքներ ստացած Ռումինիայի 22–ամյա քաղաքացու վիճակը միջին ծանրության է։

Հիշեցնենք, որ Ռումինիայի 22–ամյա քաղաքացին նախօրեին Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի վերջնամասում ընկել է 10 մ բարձրության էլեկտրական աշտարակից։

Загружается новость ... "Лево"

Ինչպես «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց «Էրեբունի» ԲԿ–ի գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանը, տուժածը հոսանքահարվել է և վնասվածքներ ստացել աշտարակից ընկնելու հետևանքով։ Նրա վիճակը միջին ծանրության է։

«Նա ունի երրորդ աստիճանի այրվածքներ, ազդրի շատ ծանր բազմաբեկորային կոտրվածք, ինչպես նաև ողնաշարի կոտրվածք», – տեղեկացրեց Մանուկյանն ու հավելեց, որ հիվանդը գիտակից վիճակում է, օրերս նրան կվիրահատեն։–0–