Տավուշում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել

04.05.2017, 20:03
Այսօր Տավուշի մարզում զինծառայող է վիրավորվել ականի պայթյունի հետևանքով։
Տավուշում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել
ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Այսօր Տավուշի մարզում զինծառայող է վիրավորվել ականի պայթյունի հետևանքով, հաղորդում է Panorama.am–ը` հղում անելով ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանին։

«Նրան հիմա տեղափոխում են Երևան»,- նշել է Արծրուն Հովհաննիսյանը:

Դեպքի վերաբերյալ այլ մանրամասներ նա չի հաղորդել։–0–