Սոնա Ղարիբյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի գլխավոր խորհրդական

26.04.2017, 11:33
ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով Սոնա Ռուդոլֆի Ղարիբյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի գլխավոր խորհրդական։
Սոնա Ղարիբյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի գլխավոր խորհրդական

ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով Սոնա Ռուդոլֆի Ղարիբյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի գլխավոր խորհրդական, հաղորդում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Սոնա Ղարիբյանը ծնվել է 1969թ., օգոստոսի 13 –ին Երևանում: Ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը` ինժեներ-էլեկտրամեխանիկ մասնագիտությամբ: 1995-1998թթ. աշխատել է Հայաստանի բանկերի ասոցիացիայում` որպես գլխավոր հաշվապահ:

1998-2008թթ. աշխատել է ՀՀ կենտրոնական բանկում` որպես ֆինանսական վերահսկողության վարչության 1-ին բաժնի պետ:

2008-2014թթ. աշխատել է ՀՀ ֆինանսների նախարարությունում` որպես ֆինանսական վերահսկողության տեսչության պետ: 


ՀՀ նախագահի հրամանագրով Ղարիբյանին շնորհվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 2-րդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան:

Ղարիբյանը 2011թ.ից Երևանի Վ. Պետրոսյանի անվան թիվ 51 հիմնական դպրոցի հոգաբարձուների խորհրդի անդամ է:ՀՀԿ խորհրդի անդամ է:

2015 թվականի փետրվարից ՀՀ ՎՊ խորհրդի անդամ է:

2016թ. նոյեմբերի 14-ից կրկին նշանակվել է ՀՀ ՎՊ խորհրդի անդամ վեց տարի ժամկետով:

Ամուսնացած է, ունի երկու դուստր:–0–