ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի պաշտոնանկությունը բավականին խոր արմատներ ունի, գրում է «Իրատես» թերթը։
«Իրականում դա նախագահ-պաշտպանության նախարար հակասության վերջին «արարն» էր։ Ասում են նաև ապրիլյան պատերազմից հետո պաշտպանության նախարարն ընդգծված անհամաձայնություն է հայտնել նախագահի այս կամ այն գործողության առնչությամբ, իսկ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից հրաժարվելու մասին հայտարարություններն էլ վերջակետ են դրել Սերժ Սարգսյան-Սեյրան Օհանյան տանդեմին», – գրում են հոդվածի հեղինակները։
Այսուհանդերձ, վերջինս հաստատ անգործ չի մնա, ասում են առաջիկայում նախկին նախարարը «ձիու քայլով» մտնելու է քաղաքական դաշտ, գրում է թերթը։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում