Սերժ Սարգսյանը նշել է բարեկեցիկ կյանքին հասնելու միակ ճանապարհը

15.12.2017, 00:53
ՀՀ նախագահը նշել է բարեկ։եցիկ կյանքին հասնելու միակ ճանապարհը
Սերժ Սարգսյանը նշել է բարեկեցիկ կյանքին հասնելու միակ ճանապարհը
ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի. /Նովոստի Արմենիա/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը «Արմենիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշել է բարեկեցիկ կյանքին հասնելու միայ ճանապարհը:

«Դեպի բարեկեցիկ կյանք միակ ճանապարհը տնտեսության աճն է, և կառավարությունը մեծ ջանքեր է գործադրում այդ ուղղությամբ: Մենք պետք է անենք ամեն ինչ, որպեսզի մեր տնտեսության աճը շոշափելի լինի», - ասել է նա:

Սարգսյանի խոսքով, անհրաժեշտ է ավելի շատ ապրանք արտադրել, ստեղծել աշխատատեղեր, «ամենակարևորը բարձր վարձատրվող տեղերն են»:

Միաժամանակ երկրի նախագահը չի համաձայնվեց այն պնդման հետ, թե երկրում աշխատավարձերը չեն բարձրանա 2018 թվականին:

«Դա այդպես չէ: Տոկոսադրույքները չեն բարձրանա, սակայն մարդիկ ավելի բարձր աշխատավարձեր կստանան: 2017 թվականի համար նույնպես չեր նախատեսվում աշխատավարձերի բարձրացում, սակայն այս տարվա հոկտեմբերին, 2016 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ, աշխատավարձերը երկրում 4,8 տոկոսով ավելի բարձր էին: Նույնը կլինի նաև 2018 թվականին: Աճ, թեկուզ ոչ մեծ, բայց լինելու է: Մենք պետք է ձգտենք նրան, որպեսզի աշխատավարձերի բարձրացումն առաջ անցնի գնաճից», - ասել է նա:
Սարգսյանը նշել է այս կապակցությամբ, որ Կարապետյանի ղեկավարած կառավարության առաջ դրված է կոնկրետ խնդիր՝ հասնել արդյունավետ կառավարման:

«Այո, մենք կոնկրետ խնդիրներ չենք դրել տնտեսական աճի առումով, քանի որ դա պայմանավորված է ինտեգրացիոն գործընթացներում առկա որոշակի հարցերով: Սակայն կարծում եմ, որ Կարեն Կարապետյանը ու նրա ղեկավարած կառավարությունն իրենք են իրենց առջև խնդիր դրել՝ դա տնտեսության 5-6 տոկոսանոց աճն է: Կարծում եմ, որ դա վատ ցուցանիշ չէ: Այս աճդ մեզ հնարավորություն կտա օգտվել արդյունքներից: Դա կլինի տեսանելի ու շոշափելի», - ասել է նա:

Համաձայն Հայաստանի պետական բյուջեի, ՀՆԱ-ի աճն Հայաստանում 2017 թ.–ին նախատեսված է 3,2% սահմաններում, իսկ 2018 թվականին՝ 4,5%: -0-