+22
Եղանակը Երևանում
Հայ

Սերժ Սարգսյանն առաջարկել է Փաշինյանին փողոցից վերադառնալ խորհրդարան

18:56
17 Ապրիլի 2018

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն առաջարկել է «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանին փողոցից վերադառնալ խորհրդարան։

Փաշինյանն ապրիլի 13–ից Ֆրանսիայի հրապարակում շուրջօրյա հանրահավաքներ է անցկացնում Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ։ Հանրահավաքներն ապրիլի 16–ից վերածվել են քաղաքացիական անհնազանդության համաքաղաքային ակցիաների։ Բողոքներն ուղեկցվում են բախումներով ցուցարարների և ոստիկանների միջև, ինչի հետևանքով վնասվածք է ստացել 46 մարդ, այդ թվում` Նիկոլ Փաշինյանն ու 6 ոստիկան։ Երեքշաբթի Փաշինյանը հայտարարեց «թավշյա» հեղափոխության մեկնարկի մասին և իր համախոհների հետ արգելափակեց պետական գերատեսչությունների շենքերի մեծ մասը։

Ապրիլի 17–ին ՀՀ ԱԺ–ն 77 «կողմ» և 17 «դեմ» ձայներով Սերժ Սարգսյանին ընտրեց ՀՀ վարչապետի պաշտոնում։

«Գործադրեք բոլոր ջանքերը ձեր գործընկերոջը (Նիկոլ Փաշինյանին, խմբգր.) փողոցից խորհրդարան վերադարձնելու համար, դա կլինի ձեր մեծագույն վաստակը, քանի որ երբեք որևէ ժամանակ անձամբ ես, մեր քաղաքական ուժն արյան ծարավ չի ունեցել։ Մենք արյուն շատ ենք տեսել, բայց նույնիսկ մեր թշնամու արյան ծարավ ես երբեք չեմ ունեցել», – ասաց Սարգսյանը։

Նրա խոսքով, «...եթե ժողովուրդը լիներ օրինազանց, ապա փողոցներում միլիոնավոր մարդիկ պետք է լինեին»։

«Դուք բոլորից լավ գիտեք, թե քանի մարդ է մասնակցում այս ցույցերին։ Ինչպես ասացի, սա ընդամենը խորհուրդ է, ոչ պարտադրանք, ոչ դատավճիռ և ոչ էլ մեղադրանք։ Հարկավոր է վերադառնալ կառուցողական դաշտ, սա է պահանջում ժողովուրդն ու մեր ապագան», – ասաց Սարգսյանը։

Երևանի փողոցներում հանրահավաք անցկացնող Նիկոլ Փաշինյանը, Սերժ  Սարգսյանի առաջարկին ի պատասխան, նշել է, որ ցուցարարների բոլոր գործողությունները գտնվել և գտնվում են քաղաքացիական անհնազանդության գործընթացի շրջանակում։

«Արդեն նշանակություն չունի, թե որքան պատգամավոր է դեմ քվեարկել։ Հիմա արդեն ակնհայտ է, որ ՀՀԿ–ն և Սերժ Սարգսյանը չունեն որևէ աջակցություն բնակչության կողմից, և նրանք Հայաստանը ղեկավարելու որևէ հիմք չունեն։ Նրանք չպետք է ղեկավարեն, և բնակչությունը պետք է քաղաքացիական անհնազանդության գործողություններ իրականացնի», – ասաց Փաշինյանը։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:34
29 Մարտի 2023
«Վերահաստատում ենք հայ–ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ առաքելություն տեղակայելու պատրաստակամությունը». ՌԴ ԱԳ փոխնախարար
ՌԴ ԱԳՆ–ից հայտնել են, որ վերահաստատում են հայ–ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ առաքելություն տեղակայելու պատրաստակամությունը
13:50
29 Մարտի 2023
Fly Arystan–ն կգործարկի Ակտաու–Երևան–Ակտաու չվերթեր
Կգործարկվեն Ակտաու–Երևան–Ակտաու չվերթեր
12:20
29 Մարտի 2023
Ռուսաստանը կչեղարկի ռոումինգը Հայաստանի հետ
Ռուսաստանը կչեղարկի ռոումինգը Հայաստանի հետ
12:07
29 Մարտի 2023
Վտանգավոր պանրի և կարագի արտադրություն է կասեցվել (ՖՈՏՈ)
Հայաստանում վտանգավոր պանրի և կարագի արտադրություն է կասեցվել. ՖՈՏՈ
11:21
29 Մարտի 2023
Հայաստանին ցիկլոն է մոտենում. ջերմաստիճանը կնվազի ավելի քան 20 աստիճանով
Քամի, ձյուն և ջերմաստիճանի կտրուկ նվազում. Հայաստանին ցիկլոն է մոտենում
10:57
29 Մարտի 2023
Երևանի 3 վարչական շրջաններում 36 ժամ ջուր չի լինի մարտի 30–ին և 31–ին
Երևանի 3 վարչական շրջաններում 36 ժամ ջուր չի լինի մարտի 30–ին և 31–ին
17:37
28 Մարտի 2023
36 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Ուշադրություն. 36 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
15:26
28 Մարտի 2023
Շուրջ 20մլն դրամի վնաս. մանկապարտեզի տնօրենը տարբեր հաստիքներին գրանցել է իրեն ծանոթ 17 անձանց
Շուրջ 20մլն դրամի վնաս. մանկապարտեզի տնօրենը տարբեր հաստիքներին գրանցել է իրեն ծանոթ 17 անձանց
16:16
27 Մարտի 2023
36 ժամ ջուր չի լինի Երևանի երկու վարչական շրջաններում
36–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի երկու վարչական շրջաններում
12:05
27 Մարտի 2023
Կասկադի բոլոր ծառատեսակները պետք է փոխարինվեն. Ավինյան (ՎԻԴԵՈ)
Կասկադը Երևանի սիրտն է, Երևանի սրտում բոլոր ծառատեսակները պետք է փոխարինվեն, ասել է Ավինյանը. ՎԻԴԵՈ
10:09
27 Մարտի 2023
ԿԸՀ-ն ներկայացրել է Անի և Սիսիան համայնքների ընտրությունների նախնական արդյունքները
ԿԸՀ-ն ներկայացրել է Անի և Սիսիան համայնքների ընտրությունների նախնական արդյունքները
10:15
25 Մարտի 2023
Այսօր մետրոյի աշխատանքային գրաֆիկում փոփոխություններ կլինեն
Այսօր մետրոյի աշխատանքային գրաֆիկում փոփոխություններ կլինեն