423.84
4.13
401.67
+12
Եղանակը Երևանում
Հայ

Սամվել Բաբայանը չի ընդունում իր մեղքը. փաստաբան

14:15
23 Մարտի 2017
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Երեկվանից Ազգային անվտանգության ծառայությունում գտնվող ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, հայտնում է tert.am-ը` հղում անելով Արցախի պաշտպանության նախկին նախարարի փաստաբան Ավետիս Քալաշյանին, ով այսօր ներկա է եղել Սամվել Բաբայանի հարցաքննությանը, որն արդեն ավարտվել է:

Մարտի 22-ին Բաբայանը ձերբակալվել է մաքսանենգ եղանակով Հայաստանի Հանրապետություն «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում։

Загружается новость ... "Лево"

Պարբերականի հաղորդմամբ, փաստաբանը ասել է, որ կարճ հարցաքննություն է տեղի ունեցել:

«Այն, ինչում իրեն կասկածում են, բացարձակապես չի ընդունում, ասում է, որ նման արարք չի կատարել: Մեղադրանք կառաջադրվի, թե ոչ, դեռևս պարզ չէ», - ասել է Քալաշյանը:

Պարբերականը նշում է, որ վաղը կեսօրին կլրանա Սամվել Բաբայանին մեղադրանք առաջադրելու ժամկետը, որից հետո նա կամ պետք է կալանավորվի, կամ ազատ արձակվի:

Ի պատասխան պարբերականի այն հարցին, թե արդյոք այս գործի շրջանակում Սամվել Բաբայանի շրջապատից այլ ձերբակալվածներ կամ բերման ենթարկվածներ կան, պաշտպանն ասել է, որ տեղյակ չէ. «Կներեք, իմ պաշտպանյալի շահերից ելնելով, ես առայժմ այսքան տեղեկությունը կարող եմ հավելել: Եթե ավելին ասելու հարկ լինի, ինքս կասեմ»:

Բացի այդ, պաշտպանը նշել է, որ Սամվել Բաբայանը նորմալ տրամադրություն է ունեցել, ընկճված չի եղել:

«Անմեղ մարդը չի կարող ընկճված լինել»,- ասել է Քաշալյանը:

Անդրադառնալով այն հարցին, թե Սամվել Բաբայանի կարծիքով իր ձերբակալությունը քաղաքական հետապնդում է, թե ոչ, փաստաբանն ասել է, որ իր պաշտպանյալն առայժմ այդ առնչությամբ որևէ կարծիք չի հայտնել:

Քալաշյանը նաև նշել է, որ, իր կարծիքով, այսօր հարցաքննության ժամանակ Սամվել Բաբայանին տրված հարցերի թեման նախաքննական գաղտնիք է: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
Ամենակարդացվող
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:27
18 Հոկտեմբերի 2023
Հայաստանը չի քննարկում ՀԱՊԿ–ից և ԵԱՏՄ–ից դուրս գալու հարցը․ ԱԺ հանձնաժողովի նախագահ
Նա հայտարարել է, որ բազմիցս ասել են, որ ՀԱՊԿ–ից դուրս գալու գործընթաց չեն նախաձեռնել։ ՀԱՊԿ-ն է նախաձեռնել Հայաստանից դուրս գալու գործընթաց
15:40
18 Հոկտեմբերի 2023
Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեն կայցելի Հայաստան
Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեն պաշտոնական այցով կայցելի  Հայաստան
15:32
18 Հոկտեմբերի 2023
Երևանում ժամանակավորապես կդադարեցվի շրջանցիկ ճանապարհներից մեկի երթևեկը (ՎԻԴԵՈ)
Ուշադրություն. Երևանում ժամանակավորապես կդադարեցվի շրջանցիկ ճանապարհներից մեկի երթևեկը. ՎԻԴԵՈ
15:09
18 Հոկտեմբերի 2023
«Հոգատարությունը ջերմացնում է». Ամերիաբանկը կտրամադրի 100մլն դրամ Արցախից բռնի տեղահանված ընտանիքների առաջնային կարիքները բավարարելու համար
Ամերիաբանկը հասցեական աջակցություն կցուցաբերի Արցախից Հայաստան բռնի տեղահանված ընտանիքներին, որոնք ապաստանել են Շիրակի մարզում
12:47
18 Հոկտեմբերի 2023
Մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանի վերաբերյալ գործն ուղարկվել է դատարան
Դատախազը սեպտեմբերի 27-ին Հասմիկ Պողոսյանի նկատմամբ հարուցել էր նոր հանրային քրեական հետապնդում
10:05
18 Հոկտեմբերի 2023
Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի նվազում, մառախուղ և անձրև
Սպասվում է մառախուղ և անձրև. Հայաստանում ջերմաստիճանը կնվազի
09:07
18 Հոկտեմբերի 2023
Ավարտվեց DigiTec 2023-ը. Ֆասթ Բանկը ֆինթեք հովանավորն էր (ՎԻԴԵՈ)
Հոկտեմբերի 13-15-ը «Մերիդիան» էքսպո կենտրոնում տեղի է ունեցել տարածաշրջանի ամենասպասված թեք էքսպոն՝ DigiTec 2023-ը։ Ֆասթ Բանկը ֆինթեք հովանավորն էր. ՎԻԴԵՈ
16:00
17 Հոկտեմբերի 2023
Փաշինյանը նշել է, թե որն է իր հիմնական քաղաքական հանձնառությունը
Նիկոլ Փաշինյան Եվրոպական խորհրդարանում ելույթի ժամանակ նշել է, թե որն է իր հիմնական քաղաքական հանձնառությունը
14:13
17 Հոկտեմբերի 2023
Խախտվել են սանիտարահիգիենիկ նորմերը. մանկապարտեզի խոհանոցի գործունեությունը կասեցվել է (ՖՈՏՈ)
Մանկապարտեզում Խախտվել են սանիտարահիգիենիկ նորմերը. խոհանոցի գործունեությունը կասեցվել է. ՖՈՏՈ
12:19
17 Հոկտեմբերի 2023
75 մլն դրամի հափշտակություն. հատուկ սխեմայի միջոցով պետբյուջեից ԱԱՀ-ի գումարներ են հափշտակվել (ՎԻԴԵՈ)
75 մլն դրամի հափշտակություն. հատուկ  սխեմայի միջոցով  պետբյուջեից ԱԱՀ-ի գումարներ են հափշտակվել. ՎԻԴԵՈ
16:05
16 Հոկտեմբերի 2023
Փաշինյանը մեկնել է Ստրասբուրգ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ստրասբուրգ