+11
Եղանակը Երևանում
Հայ

Սահմանամերձ գյուղերի երեխաներն այցելել են Beeline-ի Կապի թանգարան

17:42
07 Նոյեմբերի 2016

ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. «ԱրմենՏել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը` Beeline), «Հայրենիքի դարպասներ» սոցիալական հասարակական կազմակերպության հետ համատեղ, սահմանամերձ գյուղերի երեխաների և պատանիների համար կազմակերպել է շրջայց Beeline-ի Կապի թանգարան, Հաճախորդների սպասարկման կենտրոն, ինչպես նաև Երևանի «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն։

Ինչպես նշեցին ընկերության մամուլի ծառայությունից, շրջայցը կազմակերպվել է Beeline-ի, «Հայրենիքի դարպասներ» ՀԿ–ի և «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի համատեղ ծրագրի շնորհիվ, որի շրջանակում ավելի քան 70 երեխա Տավուշի մարզի 12 սահմանամերձ համայնքներից 2015թ–ից ի վեր այցելում են Դիլիջանում գտնվող «Թումո» կենտրոն և մասնակցում անիմացիայի, ֆիլմերի, խաղերի ստեղծման, կայքերի մշակման և գրաֆիկական դիզայնի դասընթացների։

Beeline Կապի թանգարանում աշակերտները ծանոթացել են Հայաստանում կապի զարգացման պատմությանը, մեր երկրում ներդրված կապի ժամանակակից տեխնոլոգիաներին, ինչպես նաև հայ կապավորների կյանքի հետաքրքիր էջերին։ Պատանիները նաև ծանոթացել են ընկերության հաճախորդների սպասարկման կենտրոնի օպերատոների աշխատանքներին։

«Beeline–ը շարունակում է իրականացնել այնպիսի ծրագրեր, որոնք օգնում են երիտասարդներին իրենց ուժերով փոխել կյանքը դեպի ավելի լավը։ Այսօր դուք կբացահայտեք Հայաստանում կապի զարգացման պատմության մասին շատ հետաքրքիր փաստեր, կիմանաք հայ կապավորների գործած սխրանքների մասին և գործնականում կծանոթանաք օպերատորների աշխատանքներին։ Վստահ եմ, որ այսօրվա ծրագիրը կօգնի ձեր ապագա մասնագիտության ընտրության հարցում», - նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Գաղտնիք չէ, որ պատանիներն ու երիտասարդները երկրի ապագան են ու նաև ներկան: Մենք շատ ենք փորձել և փորձում սահմանամերձ գյուղերում ինչ-որ բան անել, բայց ոչ ոք դա չի կարող անել ավելի լավ, քան այդ գյուղերում մեծացած և ապրող երիտասարդները: Դրա համար շատ կարևոր է նրանց տալ հնարավորություն նոր բաներ սովորել և օգնել սովորածն օգտագործել ի շահ իրենց և իրենց գյուղերի: Մի հին ասացվածք կա` եթե մեկ տարվա պլաններ ես կապում` ծառ տնկիր, եթե հարյուր տարվա` երիտասարդներին կրթություն տուր», - նշել է «Հայրենիքի դարպասներ» սոցիալական հասարակական կազմակերպության նախագահ Արման Հայրապետյանը:

Հաղորդագրության համաձայն, հյուրերը շրջել են Երևանում գտնվող «Թումո» կենտրոնում, ծանոթացել ուսանողների և նրանց աշխատանքների հետ։

«Մենք շատ ենք կարևորում այս ծրագիրը և ցանկանում ենք, որ երեխաները մեր կենտրոնում ձեռք բերեն հնարավորինս շատ գիտելիքներ և հմտություններ։ Այն կօգնի նրանց ընդլայնել իրենց աշխարհայացքը, բացահայտել իրենց ներուժը, ինչպես նաև կօգնի ժամանակակից մասնագիտություններ ձեռք բերելու հարցում»,– նշել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հաղորդակցության բաժնի ղեկավար Զառա Բուդաղյանը։

Հեռահաղորդակցական ընկերությունից նշել են, որ Beeline-ը և «Հայրենիքի դարպասներ» սոցիալական հասարակական կազմակերպությունը համագործակցում են 2013 թ.-ից ի վեր և «Հայրենիքի դարպասներ» ծրագրի շրջանակում իրականացրել են «Երկու օր հեքիաթում» և նվերներ «Երվանդաշատ գյուղի երեխաներին» ծրագրերը` ուղղված սահմանամերձ գյուղերի սոցիալական խնդիրների լուծմանը: 2014 թ. համագործակցության շրջանակում Տավուշի մարզի Չինարի և Ոսկեպար սահմանամերձ գյուղերում կառուցվել են խաղային ու սպորտային հրապարակներ: Իսկ 2015 թ. «Սահմանամերձ գյուղերի երեխաները Թումոյում» ծրագրի շրջանակում 6 ամիս շարունակ յուրաքանչյուր շաբաթ Տավուշի մարզի 6 սահմանամերձ գյուղերի երեխաներ այցելել են Դիլիջանում գտնվող Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն:

«ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) 2006 թ.–ի նոյեմբերի 3–ին ներառված է «ՎիմպելԿոմ Լթդ» ընկերությունների խմբի կազմում, որը ձեռք է բերել ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը։ 2007 թ.–ի ապրիլից «ԱրմենՏել» ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» տրամադրում է ամրակցված (ավելի քան 650 հազար բաժանորդ) և բջջային կապի (ավելի քան 780 հազար բաժանորդ), ինչպես նաև երկրի ողջ տարածքում բարձր արագության ինտերնետի ծառայություններ։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
22:59
29 Մարտի 2023
Հայաստանում «օրենքով գող» է կալանավորվել
Հայաստանում «օրենքով գող» է կալանավորվել
15:34
29 Մարտի 2023
«Վերահաստատում ենք հայ–ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ առաքելություն տեղակայելու պատրաստակամությունը». ՌԴ ԱԳ փոխնախարար
ՌԴ ԱԳՆ–ից հայտնել են, որ վերահաստատում են հայ–ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ առաքելություն տեղակայելու պատրաստակամությունը
13:50
29 Մարտի 2023
Fly Arystan–ն կգործարկի Ակտաու–Երևան–Ակտաու չվերթեր
Կգործարկվեն Ակտաու–Երևան–Ակտաու չվերթեր
12:20
29 Մարտի 2023
Ռուսաստանը կչեղարկի ռոումինգը Հայաստանի հետ
Ռուսաստանը կչեղարկի ռոումինգը Հայաստանի հետ
12:07
29 Մարտի 2023
Վտանգավոր պանրի և կարագի արտադրություն է կասեցվել (ՖՈՏՈ)
Հայաստանում վտանգավոր պանրի և կարագի արտադրություն է կասեցվել. ՖՈՏՈ
11:21
29 Մարտի 2023
Հայաստանին ցիկլոն է մոտենում. ջերմաստիճանը կնվազի ավելի քան 20 աստիճանով
Քամի, ձյուն և ջերմաստիճանի կտրուկ նվազում. Հայաստանին ցիկլոն է մոտենում
10:57
29 Մարտի 2023
Երևանի 3 վարչական շրջաններում 36 ժամ ջուր չի լինի մարտի 30–ին և 31–ին
Երևանի 3 վարչական շրջաններում 36 ժամ ջուր չի լինի մարտի 30–ին և 31–ին
17:37
28 Մարտի 2023
36 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Ուշադրություն. 36 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
15:26
28 Մարտի 2023
Շուրջ 20մլն դրամի վնաս. մանկապարտեզի տնօրենը տարբեր հաստիքներին գրանցել է իրեն ծանոթ 17 անձանց
Շուրջ 20մլն դրամի վնաս. մանկապարտեզի տնօրենը տարբեր հաստիքներին գրանցել է իրեն ծանոթ 17 անձանց
16:16
27 Մարտի 2023
36 ժամ ջուր չի լինի Երևանի երկու վարչական շրջաններում
36–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի երկու վարչական շրջաններում
12:05
27 Մարտի 2023
Կասկադի բոլոր ծառատեսակները պետք է փոխարինվեն. Ավինյան (ՎԻԴԵՈ)
Կասկադը Երևանի սիրտն է, Երևանի սրտում բոլոր ծառատեսակները պետք է փոխարինվեն, ասել է Ավինյանը. ՎԻԴԵՈ
10:09
27 Մարտի 2023
ԿԸՀ-ն ներկայացրել է Անի և Սիսիան համայնքների ընտրությունների նախնական արդյունքները
ԿԸՀ-ն ներկայացրել է Անի և Սիսիան համայնքների ընտրությունների նախնական արդյունքները