Ռուսաստանը կշարունակի սպառազինություն մատակարարել Հայաստանին և Ադրբեջանին` որպես նրանց վրա ազդեցության լծակ. Իսկանդարյան

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Ռուսաստանը կշարունակի փոխգործակցել Հայաստանի և Ադրբեջանի հետ սպառազինության մատակարարման հարցում, երկուշաբթի լրագրողներին ասաց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը։
Ի՞նչը ստիպեց Ռոգոզինին ջնջել սեփական գրառումն Ադրբեջանին զենք մատակարարելու մասին>>
Ինչպես նշեց քաղաքագետը, եթե դիտարկենք Հայաստանի և Ադրբեջանի հետ Ռուսաստանի փոխգործակցության ձևաչափը, ապա պարզ է դառնում, որ Ռուսաստանը Հայաստանի վրա ազդեցության երկու գործիք ունի` էներգետիկա և սպառազինություն, իսկ Ադրբեջանի վրա` մեկ` փոխգործակցություն սպառազինության առևտրի ոլորտում։
«Դա բխում է Ռուսաստանի շահերից, այդ պատճառով Ռուսաստանը կշարունակի փոխգործակցել Հայաստանի և Ադրբեջանի հետ այդ ոլորտում», – ասաց Իսկանդարյանը։
Հայաստանը բողոքել է Ադրբեջանին իսրայելական զենքի մատակարարման կապակցությամբ>>
Նրա խոսքով` այլ խնդիր է, որ իրավիճակը փոխվում է, քանի որ վերջացել են Ադրբեջանի փողերը, ինչը կարող է հանգեցնել իրավիճակի որոշակի դինամիկայի, մասնավորապես, կարո՞ղ է, արդյոք, Ադրբեջանը բավարար չափով սպառազինություն գնել և մարզել բանակը` տարածաշրջանում հավասարակշռությունը պահպանելու համար:
Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղաադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է բացահայտ հարձակվողական գործողություններ` հրետանիով, զրահապատ տրանսպորտային միջոցներով և ավիացիայով: ԼՂՀ պաշտպանության բանակը հաջողությամբ ճնշել է հակառակորդի գործողությունները` հասցնելով մեծ վնասներ։–0–