«Ռոստելեկոմը» պարգեվատրվեց որպես ինտերնետ ծառայությունների լավագույն որակ տրամադրող պրովայդեր

26.09.2017, 16:59
«Ռոստելեկոմ»-ի գրանցած առաջատար դիրքը վկայում է ընկերության բաժանորդների լոյալության բարձր մակարդակի մասին:
«Ռոստելեկոմը» պարգեվատրվեց որպես ինտերնետ ծառայությունների լավագույն որակ տրամադրող պրովայդեր

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի. /Նովոստի Արմենիա/. «Ռոստելեկոմ» Հայաստանը Մարքեթինգի Հայկական Ասոցիացիայի կողմից պարգևատրվեց որպես ինտերնետ ծառայություններ լավագույն որակ տրամադրող պրովայդեր, հայտնում է ընկերության մամուլի ծառաությունը։

Հուլիս ամսին «Սենսեյ» մարքեթինգի ակադեմիայի կողմից Երևանում և ՀՀ մարզերում իրականացվեցին հարցումներ հեռահաղորդակցության ոլորտում տրամադրվող ծառայությունների և սպասարկման վերաբերյալ։ Ըստ հարցման արդյունքների «Ռոստելեկոմը» գրանցել է ամենաբարձր ցուցանիշները որպես ինտերնետ ծառայությունների լավագույն որակ տրամադրող պրովայդեր, ինտերնետ ծառայություններ տրամադրող ամենաբարձր NPS գրանցած պրովայդեր և հեռուստատեսության ծառայություններ տրամադրող ամենաբարձր NPS գրանցած պրովայդեր։

«Լինելով առաջատար օպերատոր, մշտապես ներդրումներ իրականացնելով նորագույն տեխնոլոգիական լուծումների կիրառման ուղղությամբ՝ մենք ունենք մեկ նպատակ տրամադրել բարձրակարգ ծառայություններ և սպասարկում մեր բոլոր բաժանորդներին։ Նմանօրինակ հարցումները օբյեկտիվորեն ցույց են տալիս շուկայում և դաշտում առկա իրական պատկերը, ինչը շատ գովելի է։ Մարքեթինգային հետազոտություններն ընկերություններին հնարավորություն են տալիս պատկերացնելու շուկան, մարտահրավերներն ու զարգացումները՝ միևնույն ժամանակ հնարավորություն տալով պլանավորել հետագա ռազմավարական կառավարումը։ Հպարտ և ուրախ եմ մեր թիմի և ընկերության համար։ Կարծում եմ` սա մեր աշխատանքի լավագույն գնահատականն է և ուղենիշը», - նշել է «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։

Հարցումների արդյունքում «Ռոստելեկոմ»-ի գրանցած առաջատար դիրքը վկայում է ընկերության բաժանորդների լոյալության բարձր մակարդակի մասին և, որ նրանք, առանց վարանելու, կառաջարկեն և խորհուրդ կտան օգտվել պրովայդերի և ինտերնետ, և հեռուստատեսության ծառայություններից։

NPS (Net Promoter Score) գործակիցը սպառողական լոյալության գործակից է, որը հաշվարկվում է հետևյալ հարցի հիման վրա՝ ի՞նչ հավանականությամբ խորհուրդ կտայիք ձեր ընկերոջը օգտվել ձեր ինտերնետ/հեռուստատեսության պրովայդերի ծառայություններից: (Գնահատվում է 0-10 բալային համակարգով, որտեղ 0-ն ամենաանհավանական տարբերակն է, իսկ 10-ը՝ ամենահավանականը):

«Հեռահաղորդակցության ոլորտն ամենադինամիկ և արագ զարգացող ճյուղերից է, հետևաբար ծառայությունների որակի ու սպասարկման մոնիտորինգը շատ կարևոր են։ Դա է պատճառներից մեկը, որ մենք իրականացրեցինք հետազոտություն՝ պարզելու, թե Երևանում և մարզերում որ ընկերության ու ծառայությունների նկատմամբ է հայ բաժանորդը գոհունակություն ցուցաբերում», – նշել է «Սենսեյ» մարքեթինգի ակադեմիայի հետազոտական բաժնի ղեկավար Գայանե Դաջունցը։

«Մարքեթինգի Հայկական Ասոցիացիան պարբերաբար անդրադառնում է դինամիկ զարգացող ոլորտներին՝ անցկացնելով և ընկերությունների, և ընկերությունների կողմից իրականացված հետազոտությունների փորձաքննություն: Կարևորելով հեռահաղորդակցության ոլորտի զարգացումը Հայաստանում` մենք մշտապես խրախուսում ենք ընկերությունների կողմից բարձր որակական չափանիշների մատուցվող ծառայությունները և արդյունավետ մարքեթինգային ռազմավարությունների կիրառումը: Փաստելով «Սենսեյ» մարքեթինգի ակադեմիայի կողմից իրականացված հարցումների տվյալները` մենք այսօր ուրախ ենք «Ռոստելեկոմ» ընկերությանը հանձնել այս պատվոգիրը, ըստ որի ընկերությունը լավագույն ինտերնետ ծառայությունների որակ ապահովողն է, ինչպես նաև որպես ինտերնետ և հեռուստատեսային ծառայություններ տրամադրող ընկերություն գրանցել է լոյալ բաժանորդների ամենաբարձր ցուցանիշը»,- նշել է Մարքեթինգի Հայկական Ասոցիացիայի նախագահ Արամ Նավասարդյանը:

Հեռահաղորդակցության ծառայությունների վերաբերյալ հետազոտությունն իրականացվել է դեմ առ դեմ հարցումների մեթոդով: Հարցվողների քանակը կազմել է 1104, հետազոտության ընտրանքային սխալը՝ ±3%: Հետազոտությունն իրականացվել է 2017 թ.–ի հուլիսի 5–ից մինչև 15–ն ընկած ժամանակահատվածում:

Հետազոտության բնակավայրերն ընտրվել են ՀՀ բոլոր վարչական-տարածքային միավորներից` համամասնորեն: Հարցազրույցներն իրականացվել են Հայաստանի 10 մարզերում և Երևանի բոլոր համայնքներում` ՀՀ բնակչության բաշխմանը համամասնորեն. Երևանում` 33%, մարզերում` 67%: Տնային տնտեսություններն ընտրվել են պատահական քայլով:

«Ռոստելեկոմ» ԲԲԸ–ի հայկական դուստր ընկերությունը` «GNC-ALFA» ՓԲԸ–ն, 2012 թ.–ի դեկտեմբերից սկսել է կապի ծառայություններ մատուցել Հայաստանի տարածքում Rostelecom ապրանքանիշի ներքո։

Ընկերության օպտիկամանրաթելային ցանցը ծածկում է Հայաստանի տարածքի 80 տոկոսն` ավելի քան 2500 կմ ընդհանուր երկարությամբ։ Ցանցը միացված է հիմնական տարածաշրջանային մայրուղային ցանցերին և տրաֆիկի փոխանակման խոշոր հանգույցներին, ինչպես նաև Վրաստանի և Իրանի տարածքով անցնող միջազգային խողովակներին։ –0–