«Ռոստելեկոմը» գործարկում է «Արցախն ավելի մոտ» երկօրյա հատուկ առաջարկը

05.05.2017, 17:10
Հաղթանակի տոնին ընդառաջ «Ռոստելեկոմը» հայաստանյան բաժանորդների համար երկօրյա հատուկ առաջարկ է ներկայացրել։
«Ռոստելեկոմը» գործարկում է «Արցախն ավելի մոտ» երկօրյա հատուկ առաջարկը
ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Հաղթանակի տոնին ընդառաջ «Ռոստելեկոմը» հայաստանյան բաժանորդների համար երկօրյա հատուկ առաջարկ է ներկայացրել։

Ինչպես հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը, բոլոր գործող բաժանորդներին, ովքեր օգտվում են ֆիքսված հեռախոսակապի ծառայությունից կամ ընկերության փաթեթային առաջարկներից, մայիս 8-ից մինչև 9-ը ներառյալ կտրամադրվի 60 րոպե անվճար խոսելաժամանակ դեպի ԼՂՀ ֆիքսված և բջջային ցանցեր զանգերի համար։

Հարցերի և այլ մանրամասների համար բաժանորդները կարող են զանգահարել 060 46 46 46 հեռախոսահամարով։

«Ռոստելեկոմ» ԲԲԸ–ի հայկական դուստր ընկերությունը` «GNC-ALFA» ՓԲԸ–ն, 2012 թ.–ի դեկտեմբերից սկսել է կապի ծառայություններ մատուցել Հայաստանի տարածքում Rostelecom ապրանքանիշի ներքո։

Ընկերության օպտիկամանրաթելային ցանցը ծածկում է Հայաստանի տարածքի 80 տոկոսն` ավելի քան 2500 կմ ընդհանուր երկարությամբ։ Ցանցը միացված է հիմնական տարածաշրջանային մայրուղային ցանցերին և տրաֆիկի փոխանակման խոշոր հանգույցներին, ինչպես նաև Վրաստանի և Իրանի տարածքով անցնող միջազգային խողովակներին։ –0–