418.64
4.84
386.91
+23
Եղանակը Երևանում
Հայ

«Ռոստելեկոմը» ONEX առցանց գնումների արագ առաքման ծառայության հետ հանդես է գալիս համատեղ առաջարկներով

16:12
10 Ապրիլի 2018

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. «Ռոստելեկոմը» Հայաստանում ONEX-ի հետ համագործակցության շրջանակում ներկայացնում է նոր համատեղ առաջարկ երկու ընկերությունների բաժանորդների համար, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը։

Համատեղ առաջարկը հնարավորություն է տալիս հատուկ պայմաններով օգտվել երկու ընկերությունների կողմից տրամադրվող ծառայություններից։

Մասնավորապես, «Ռոստելեկոմի» բաժանորդները ONEX ընկերության միջոցով առցանց գնումների առաքումն իրականացնելիս կստանան հատուկ բոնուսներ ու արտոնություններ, ինչպես և Onex-ի հաճախորդները «Ռոստելեկոմ»-ի ծառայություններից օգտվելու դեպքում կստանան հավելյալ մեգաբիթեր, ֆիլմեր, հատուկ գնային առաջարկներ։ 

«Առցանց գնումները Հայաստանում ավելի ու ավելի մեծ տարածում են ստանում՝ օրեցօր ընդլայնելով աշխարհագրությունը։ Համագործակցելով ONEX-ի հետ՝ մեր բոլոր բաժանորդների համար հնարավորություն ենք ստեղծել օգտվելու բարձրակարգ ծառայություններից հատուկ զեղչերով և միևնույն ժամանակ ընդլայնել ենք փաթեթները ստանալու համար նախատեսված վայրերը՝ ընդգրկելով «Ռոստելեկոմի» որոշ վաճառքի և սպասարկման սրահներ Երևանում և մարզերում։ Համոզված եմ՝ առաջարկը կհետաքրքրի մեր բոլոր բաժանորդներին։ Միշտ էլ հաճելի է, երբ գնումներ կատարելիս լրացուցիչ նվերներ և արտոնություններ ես ստանում, այն էլ նման բարձրակարգ ծառայությունների տեսքով»,- նշել է «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը համատեղ առաջարկի ներկայացման ժամանակ։

Երկու ընկերությունների համագործակցությունը մեկնարկել է դեռևս 2017թ․-ին, երբ «Ռոստելեկոմի» որոշ վաճառքի և սպասարկման սրահներ սկսեցին տրամադրել ONEX-ի միջոցով պատվիրված փաթեթները՝ դրանով իսկ հնարավորինս հարմարավետ դարձնելով սպասարկումը։

«ONEX ընկերությունը հայաստանյան շուկայում կարողացել է կայուն դիրքեր գրավել և տասնյակ հազարավոր հաճախորդների բարձր լոյալությունը դրա վառ ապացույցն է։ Այս համագործակցությունը հերթական կարևորագույն քայլն է՝ ուղղված մեր օգտատերերին մատուցվող ծառայությունների որակի բարելավմանը: Մշտապես ուրախ ենք համագործակցել հեռահաղորդակցության ոլորտի խոշորագույն օպերատորներից մեկի՝ «Ռոստելեկոմ» ընկերության հետ։ Համատեղ առաջարկը, համոզված եմ, կգրավի ինչպես մեր, այնպես էլ «Ռոստելեկոմի» հաճախորդներին, քանի որ ներառված են մեծ պահանջարկ վայելող ծառայություններ ու բոնուսներ»,- նշել է ONEX ընկերության համահիմնադիր, տնօրեն Սամվել Մարտիրոսյանը։

Այսպիսով, ONEX-ի ժամանակակից առաքման ծառայությունների և «Ռոստելեկոմի» շնորհիվ գնումներն աշխարհի ցանկացած ծայրից առավել, քան հասանելի և մատչելի են դառնում յուրաքանչյուրի համար։

Հիմնադրվելով 2015թ-ին` հայկական ONEX ընկերությունը մատուցում է առցանց գնումների արագ առաքման ծառայություն ամբողջ աշխարհից դեպի Հայաստան՝ ձևավորելով առցանց գնումների մշակույթը Հայաստանում: Գրանցվելով onex.am կայքում օգտատերերն անվճար ստանում են առաքման հասցեներ ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Չինաստանում, Մեծ Բրիտանիայում և Գերմանիայում: Տրամադրված հասցեները օգտագործվում են արտասահմանյան կայքերից գնումներ կատարելիս՝ որպես առաքման հասցեներ: Պատվերները արտասահմանյան պահեստ հասնելուն պես արագ առաքվում են դեպի Հայաստան և Արցախ:

ONEX ընկերությունը նաև իրականացնում է փաստաթղթերի, ծանրոցների և բեռների արագ առաքում Հայաստանից դեպի ԱՄՆ, ՌԴ և ԵԱՏՄ երկրներ:

Սկսած 2016թ.-ից ONEX ընկերությունը պաշտոնապես հանդիսանում է ռուսական առաջատար փոստային ծառայություններից մեկի՝ PONY EXPRESS-ի էքսկլյուզիվ ներկայացուցիչը Հայաստանում, որը հնարավորություն է տալիս իրականացնել նաև բեռների ընդունում ՌԴ և ԵԱՏՄ երկրների ցանկացած հասցեից և առաքում դեպի Հայաստան և Արցախ:

Ներկայումս ONEX-ը Հայաստանում ունի 50.000-ից ավել օգտատեր և իրականացրել է 150.000-ից ավել առաքում:

Առաջիկա ամիսներին հայկական ONEX ընկերությունը, դուրս գալով միջազգային շուկաներ, իր ծառայությունները կսկսի մատուցել նաև ՌԴ ևԱՊՀ այլ երկրների քաղաքացիների համար: 

«Ռոստելեկոմ» ԲԲԸ–ի հայկական դուստր ընկերությունը` «GNC-ALFA» ՓԲԸ–ն, 2012 թ.–ի դեկտեմբերից սկսել է կապի ծառայություններ մատուցել Հայաստանի տարածքում Rostelecom ապրանքանիշի ներքո։ Ընկերության օպտիկամանրաթելային ցանցը ծածկում է Հայաստանի տարածքի 80 տոկոսն` ավելի քան 2500 կմ ընդհանուր երկարությամբ։ Ցանցը միացված է հիմնական տարածաշրջանային մայրուղային ցանցերին և տրաֆիկի փոխանակման խոշոր հանգույցներին, ինչպես նաև Վրաստանի և Իրանի տարածքով անցնող միջազգային խողովակներին։ –0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:10
22 Մայիսի 2023
Ցանկացած ադրբեջանցի, որը մոլորվելու հետևանքով կհայտնվի Հայաստանում, հեշտացված կարգով հնարավորինս արագ կվերադարձվի Ադրբեջանին
Փաշինյանը հայտարարել է, որ ցանկացած ադրբեջանցի, որը մոլորվելու հետևանքով կհայտնվի Հայաստանում, հեշտացված կարգով հնարավորինս արագ կվերադարձվի Ադրբեջանին
15:36
22 Մայիսի 2023
Փաշինյանը չի բացառում, որ Հայաստանը կարող է ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշում կայացնել
Նիկոլ Փաշինյանն այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցը Հայաստանի օրակարգից դուրս չի եկել
14:08
22 Մայիսի 2023
Ադրբեջանի 86600 քառակուսի կմ–ն ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը. Փաշինյան (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը քիչ առաջ հայտարարեց, որ Ադրբեջանի 86600 քառակուսի կմ տարածքային ամբողջականությունը ՀՀ–ն պատրաստ է ճանաչել, և իր ընկալմամբ` Ադրբեջանը պատրաստ է ճանաչել Հայաստանի 29800 քառակուսի կմ տարածքային ամբողջականությունը. ՎԻԴԵՈ
12:56
22 Մայիսի 2023
Որդուս չեմ հորդորել հրաժարվել բողոքից. վարչապետը`Աշոտ Փաշինյանի հետ կապված միջադեպի մասին (ՎԻԴԵՈ)
Որդուս չեմ հորդորել հրաժարվել բողոքից. վարչապետը`Աշոտ Փաշինյանի հետ կապված միջադեպի մասին. ՎԻԴԵՈ
11:37
22 Մայիսի 2023
Որքա՞ն ժամանակ կպահանջվի Նուբարաշենի աղբավայրի հրդեհը մարելու և Երևանը ծխից ազատելու համար. մեկնաբանում են քաղաքապետարանից (ՎԻԴԵՈ)
Արդեն 5–րդ օրն է` Նուբարաշենի աղբավայրն այրվում է` ծխի քուլաներով պատելով Երևանը
11:03
22 Մայիսի 2023
36 ժամ ջուր չի լինի Երևանի 2 վարչական շրջանում, այդ թվում` գրեթե ողջ կենտրոնում
Ուշադրություն. 36 ժամ ջուր չի լինի Երևանի 2 վարչական շրջանում, այդ թվում` գրեթե ողջ կենտրոնում
10:22
22 Մայիսի 2023
Կանխվել է Իրանից ՀՀ 10կգ հերոինի, մարիխուանայի, մեթամֆետամինի ու զենքի ներկրումը (ՎԻԴԵՈ)
Կանխվել է Իրանից ՀՀ 10կգ հերոինի, մարիխուանայի, մեթամֆետամինի ու զենքի ներկրումը. ՎԻԴԵՈ
10:11
22 Մայիսի 2023
Հայաստանը երկրորդ անգամ դիմել է Հաագայի դատարան Լաչինի միջանցքի ադրբեջանական ապօրինի անցակետի հարցով
Հայաստանը երկրորդ անգամ է դիմել Հաագայի դատարան Լաչինի միջանցքի ադրբեջանական ապօրինի անցակետի հարցով
22:35
20 Մայիսի 2023
44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Հակոբյանը կալանավորվեց, նրա աջակիցները բողոքի ակցիա են կազմակերպել
44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Հակոբյանը կալանավորվեց մեկ ամսով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու՝ Աշոտ Փաշինյանի  առևանգման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում
14:41
20 Մայիսի 2023
Ուշադրություն, հարգելի բաժանորդներ
Ուշադրություն, հարգելի բաժանորդներ. նախօրեին չարտոնված մուտքի փորձ է կատարվել newsarmenia.am կայք
20:41
19 Մայիսի 2023
Ադրբեջանցի զինծառայողը թիրախային կրակոց է արձակել հայ զինծառայողի ուղղությամբ, վերջինս վնասվածք չի ստացել (ՖՈՏՈ)
Ադրբեջանցի զինծառայողը թիրախային կրակոց է արձակել հայ զինծառայողի ուղղությամբ, վերջինս վնասվածք չի ստացել. ՖՈՏՈ
15:54
19 Մայիսի 2023
Ժամանակավոր փակ է լինելու Պարզ լիճ տանող ճանապարհը
Ժամանակավոր փակ կլինի Պարզ լիճ տանող ճանապարհը