ՔԱԳՎ. «Զվարթնոց» օդանավակայանը կրկին աշխատում է նորմալ ռեժիմով մի քանի չվերթերի ուշացումից հետո
01.03.2017,
13:28
«Զվարթնոց» օդանավակայանը կրկին աշխատում է նորմալ ռեժիմով մառախուղի պատճառով մի քանի չվերթերի ուշացումից հետո։

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Երևանի «Զվարթնոց» օդանավակայանը կրկին աշխատում է նորմալ ռեժիմով մառախուղի պատճառով մի քանի չվերթերի ուշացումից հետո, «Նովոստի–Արմենիա» գործակալությանն ասաց ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության (ՔԱԳՎ) մամուլի քարտուղար Սաթենիկ Հովհաննիսյանը։
«Օդանավակայանը հիմա աշխատում է նորմալ ռեժիմով և ընդունում է բոլոր չվերթերը։ Այսօր եղել է մի քանի ուշացում մառախուղի և վատ տեսանելիության պատճառով», – նշեց Հովհաննիսյանը։
Նա, մասնավորապես, տեղեկացրեց, որ «Մախան Էյր» ավիաընկերության ինքնաթիռը պետք է Թեհրանից մեկներ ժամը 07։30–ին և ժամաներ Երևան ժամը 09։00–ին, սակայն Թեհրանումը չվերթն ուշացել է մինչև 11։00–ն։
«Ֆլայ Դուբայ» ավիաընկերության ինքնաթիռը պետք է մեկներ ժամը 02։30–ին և Երևան ժամաներ 05։50–ին, սակայն մեկնել է 08։56–ին։ Ակտաուից նախատեսված չվերթը պետք է մեկներ ժամը 02։00–ին և ժամաներ «Զվարթնոց» օդանավակայան ժամը 03։20–ին, սակայն չվերթը հետաձգվել է մինչև 22։50–ը։
«Հետաձգվել է նաև մեկ չվերթ Մոսկվայից, սակայն հիմա արդեն պատրաստվում է թռիչքի և շուտով կմեկնի», – ավելացրեց Հովհաննիսյանը։–0–