Փաշինյանը լավատեսորեն է տրամադրված Հայաստանի ապագայի վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ լավատեսորեն է տրամադրված հանրապետության տնտեսության զարգացման և ապագայի վերաբերյալ:
«Որպես վարչապետ ես հիմա առավել լավատեսորեն եմ, քան երբևէ Հայաստանի տնտեսության զարգացման և ապագայի վերաբերյան: Երկրի տնտեսությունը լավ թափ է հավաքել և մեր խնդիրն է հիմա անել ամեն հնարավորը, որպեսզի ոչ միայն չխախտել այս տեմպը, այլ նաև արագացնել այն, որպեսզի հասնել այն ցուցանիշի, որի դեպքում սոցիալ-տնտեսական փոփոխություններն կլինեն ավելի արագ, արդյունավետ և առավել շոշափելի բոլոր քաղաքացիների համար», - ասաց Փաշինյանը` երկուշաբթի խորհրդարանական հանձնաժողովներում մեկնարկած պետական բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ:
Վարչապետը նշեց, որ այսօր տնտեսական հեղափոխությունը Հայաստանում նոր թափ է ստանում, այն իրականություն է դարձել և արդեն երևում է անզեն աչքով, երկրում իրականացվում են հսկայական ներդրումներ, չնայած հիմնական նպատակը մնում է կապիտալ ծախսերի կատարումը սահմանված չափով:
Նա նշեց, որ չնայած կապիտալ ծախսերի որոշակի թերակատարմանը, անցած տարվա համեմատ էական աճ կա:
Ըստ նրա, որոշակի խնդիրներ կան երկարաժամկետ և միջնաժամկետ կապիտալ ծախսերի առումով, երկրում որակի չափանիշների բարելավման անհրաժեշտություն կա:
«Որովհետև, օրինակ, ինչքան էլ տարօրինակ թվա, այսօր ճանապարհաշինության հետ կապված հանրությունը նաև սոցիալական ցանցերում, ամենուր, բնականաբար, շատ մեծ գոհունակություն է հայտնում: Ես ուզում եմ արձանագրել, որ ճանապարհաշինության այն ստանդարտը, որ այսօր հաստատված է Հայաստանունում, ես ինքս գոհ չեմ, չնայած ի տարբերություն նախկինի, հիմա մենք ճանապարհաշինության որակի անհամեմատ, հսկայական փոփոխություն ունենք, բայց այդ ստանդարտին մենք չենք կարող համաձայնվել և մենք պետք է ստանդարտները բարձրացնենք: Խոսքը վերաբերում է հարթության ստանդարտին և այլն, և այդպես շարունակ մնացած բոլոր ոլորտներում», - ասաց նա:-0-