Օհանյան. Հայաստանը պատրաստվում է 200 մլն դոլարի սպառազինություն մատակարարել Ռուսաստանից

28.04.2016, 14:00
Ռուսաստանի կողմից Հայաստանին 200 մլն դոլարի սպառազինության մատակարարման համաձայնագրերը ստորագրման փուլում են, հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։
Օհանյան. Հայաստանը պատրաստվում է 200 մլն դոլարի սպառազինություն մատակարարել Ռուսաստանից

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Ռուսաստանի կողմից Հայաստանին 200 մլն դոլարի սպառազինության մատակարարման համաձայնագրերը ստորագրման փուլում են, հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։

«Պայմանավորվածությունները ձեռք են բերվել, այժմ աշխատանք է իրականացվում համաձայնագրերի ստորագրման ուղղությամբ։ Նախնական համաձայնագրերը համաձայնեցված են։ Սակայն ելնելով այն փաստից, որ վարկի տրամադրման վերջնական որոշումը վերջերս է ընդունվել, դրանք հիմա ճշտվում են, որպեսզի աշխատանքն ավելի արագ տեմպով ընթանա», – ասել է Օհանյանն «Ազատություն» ռադիոկայանին։

Նրա խոսքով` «Հայաստանի անվտանգության ապահովմանն ուղղված մեր ռազմավարական դաշնակցի հետ ձեռք բերված պայմանավորվածություններն անփոփոխ են»։

ՀՀ կառավարությունն ապրիլի 15–ին հաստատել է Երևանին 200 մլն դոլարի պետական էքսպորտային վարկի տրամադրման մասին ՌԴ կառավարության հետ ստորագրված համաձայնագրի դրույթների իրականացման որոշման նախագիծը` ռազմական նշանակության արտադրանքի մատակարարման ֆինանսավորման համար։–0–