Նշանակվել են Տրանսպորտի նախարարի երկու նոր տեղակալներ
19:12
28 Նոյեմբերի 2016
ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը նշանակել է տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի նոր տեղակալներ:
Ինչպես նշվում է կառավարության կայքում, նախարարի նոր տեղակալներ են նշանակվել Արման Խաչատրյանը և Բորիս Դեմիրխանյանը:
ՀՀ վարչապետի մեկ այլ որոշման համաձայն, Գագիկ Թադևոսյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալի պաշտոնից։ -0-
Զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների ծնողները հանդիպել են Փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ, գնդապետ Կամո Ցուցուլյանին
Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Գայանյանց կույսերի հիշատակի օրը։ Սրանից մեկ օր առաջ՝ երկուշաբթի օրը, Եկեղեցին հիշում է նաև Սուրբ Հռիփսիմյանց կույսերին