«Նաիրիտում» շուրջ 2 կգ 900 գ հեղուկ սնդիկ է հավաքվել. կուտակման վայրը` վարակազերծվել (ՖՈՏՈ)

26.07.2017, 12:48
«Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ում շուրջ 2 կգ 900 գ հեղուկ սնդիկ է հավաքվել։
«Նաիրիտում» շուրջ 2 կգ 900 գ հեղուկ սնդիկ է հավաքվել. կուտակման վայրը` վարակազերծվել (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ում շուրջ 2 կգ 900 գ հեղուկ սնդիկ է հավաքվել։

 - рис.1

ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման վարչության աշխատակիցները գործարանում իրականացրել են հեղուկ սնդիկի խմբաքանակի հավաքման և տեղափոխման գործողություն:

Նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, ձեռնարկված աշխատանքների արդյունքում հավաքվել է շուրջ 2 կգ 900 գ հեղուկ սնդիկ, որը «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ում ժամանակին օգտագործվել է չափիչ սարքերի լիցքավորման համար:

 - рис.2

Հավաքված սնդիկը տեղափոխվել է «Նուրբ օրգանական քիմիայի գիտահետազոտական ինստիտուտի» քիմիական պահեստ:

Սնդիկի կուտակման վայրը վարակազերծվել է (դեմերկուրիզացիա):-0-