ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի. /Նովոստի Արմենիա/. Նոր քաղաքական տարին սկսվեց ԱԺ առաջին նստաշրջանով, որտեղ, սակայն, գլխավոր թիրախ դարձավ թանկացումների հարցը, և դրա համար գլխավոր պատասխանատուն Հայաստանի կառավարությունն է` վարչապետի գլխավորությամբ:
Загружается новость ... "Лево"
Ինչպես գրում է Իրավունք օրաթերթը, գրոհն իրականացնում էին ընդդիմադիր` «Ծառուկյան» և «Ելք» դաշինքների պատգամավորները: Ընդ որում, «Ծառուկայն դաշինք»-ը առաջարկում էր ինչ-ինչ փոփոխություններ կատարել հարկային օրենսդրության մեջ, իսկ «ելք»-ը, քանի որ վերջինիս համար բարդ է օրենսդրական դաշտում խաղալը, առաջարկում է բազմամարդ երթ կազմակերպել թանկացումների դեմ:
«Հատկանշանական է, որ բազմաթիվ մեղադրանքներին հանրապետականները պրակտիկապես որևէ պատասխան չէին տալիս, ինչը, ըստ դիտորդների, վկայում է, որ ՀՀԿ-ականները առանձնապես դեմ չեն, որ Կարեն Կարապեթյանի կառավարությանը որոշակի ապտակներ հասցվեն: Եվ ընդհանրապես հայտնի է, որ մեր ընդդիմության հանած ծուխը առանց իշխանական կրակի չի լինում», - գրում է թերթը:
Այդ լայնածավալ գրոհի ընթացքում ԱԺ նախագահ Ա. Բաբլոյանը, ինչ-որ տեղ անգամ, համաձայնում էր ընդդիմադիդիրների քննադատություններին, սակայն առաջարկում է հարցը լուծել ոչ թե փողոցում, այլ կազմակերպել լայն խորհրդարանական լսումներ:
«Ինչ վերաբերում է խորհրդարանական լսումներին, ապա հասկանալի է, որ դա ոչ թե Ա. Բաբլոյանի գյուտն է, ինչպես նա փորձեց ներկայացնել, այլ ՀՀ նախագահի հանձնարարականը: Բոլոր դեպքերում ակնհայտ է, որ Կարեն Կարապետյանի գլխին ամպեր են կուտակվում», - գրում է թերթը:-0-