+11
Եղանակը Երևանում
Հայ

Կապանում հիվանդին բռնաբարելու փորձի մեջ մեղադրվող բժշկի գործն ուղարկվել է դատարան

17:49
28 Ապրիլի 2017

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է «Կապանի ԲԿ» ՓԲ ընկերությունում երիտասարդ աղջկան բռնաբարելու փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, հաղորդում է ՀՀ ՔԿ մամուլի ծառայությունը։

2017թ. հունվարի 18-ին Սյունիքի մարզի Կապան քաղաքի 18-ամյա բնակչուհուց հաղորդում էր ստացվել առ այն, որ նույն օրը «Կապանի ԲԿ» ՓԲ ընկերության բժիշկը փորձել է սեռական ոտնձգություն կատարել իր նկատմամբ։

Դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ձեռնարկված քննչական անհրաժեշտ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ։

Загружается новость ... "Лево"

Մասնավորապես՝ նախնական քննությամբ բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ երիտասարդ աղջիկը հունվարի 16-ին ընդունվել է «Կապանի ԲԿ» ՓԲ ընկերության վերակենդանացման բաժանմունք։ Վերջինս հունվարի 17-ին տեղափոխվել է «Բժիշկների սենյակ» գրառմամբ սենյակ, որը նախատեսված չի եղել հիվանդներին պահելու համար։ Նշված սենյակում հունվարի 17-ի լույս 18-ի գիշերը բժշկական կենտրոնի բժիշկներից մեկը, գտնվելով ոգելից խմիչք օգտագործած վիճակում, փորձել է սեռական հարաբերություն ունենալ երիտասարդ աղջկա հետ։ Վերջինս դիմադրել է՝ հրել բժշկին, կծել ձեռքերը, բաժակով ջուր լցրել վրան, և այդ կերպ կանխել նրա հանցավոր մտադրությունը:

Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ բժշկին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-138-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի հատկանիշներով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Քրեական գործով հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:39
24 Մարտի 2023
ՀՀ իշխանությունները հստակեցրել են Ակադեմիական քաղաքի «ճանապարհային քարտեզը»
Ակադեմիական քաղաքում կկառուցվեն բնակելի տարածքներ, գիտահետազոտական կենտրոններ, սպորտային ենթակառուցվածքներ, այգի, ամֆիթատրոն՝ նախատեսված 50 հազար մարդու համար
14:58
24 Մարտի 2023
Ժաննա Անդրեասյանը հայտնեց, թե երբ կսկսվի Հատիս լեռան վրա Հիսուս Քրիստոսի արձանի կառուցումը
ԿԳՄՍ նախարարը հայտնեց, թե երբ կսկսվի Հատիս լեռան վրա Հիսուս Քրիստոսի արձանի կառուցումը
14:39
24 Մարտի 2023
Այսօր մինչև 20։00–ն ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Այսօր մինչև 20։00–ն ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
12:37
24 Մարտի 2023
Ծառերի սպա՞նդ, թե՞ փոխարինում. ի՞նչ տեսք կունենա Կասկադը, կամ «կանաչ» սկանդալ Երևանում
Նախօրեից Երևանի փողոցներում և սոցցանցերի հայկական տիրույթում կրքերը չեն հանդարտվում՝ կապված քաղաքապետարանի կողմից Կասկադի տարածքում ծառերը հատելու մտադրության հետ
15:20
23 Մարտի 2023
Ամբողջությամբ փակ են լինելու Երևանի որոշ առանցքային խաչմերուկներ (ՍԽԵՄԱ)
Ամբողջությամբ փակ են լինելու Երևանի որոշ առանցքային խաչմերուկներ. ՍԽԵՄԱ
13:44
23 Մարտի 2023
Վարժական հավաքների կանչված և աշխատող պահեստազորայինների աշխատավարձն ամբողջությամբ կպահպանվի
Վարժական հավաքների կանչված և աշխատող պահեստազորայինների աշխատավարձն ամբողջությամբ կպահպանվի
13:10
23 Մարտի 2023
Դերասանուհի Լուսինե Կիրակոսյանի վիճակը շարունակում է գնահատվել ծանր
Մարտի 18-ին Լուսինե Կիրակոսյանը շտապօգնության մեքենայով  տեղափոխվել էր Էրեբունի ԲԿ
12:46
23 Մարտի 2023
Ադրբեջանն իրադրությունը զարգացնում է դեպի նոր էսկալացիա. Փաշինյան (ՎԻԴԵՈ)
Միջազգայնորեն ձեռք բերված պայմանավորվածությունների անպատիժ խախտումները Ադրբեջանի կողմից նրան քաջալերում են գնալ նորանոր սադրանքների. ՎԻԴԵՈ
12:00
23 Մարտի 2023
Թթվասեր՝ աղիքային ցուպիկով և խմորասնկերով. Hetq-ը խախտումներ է գտել թթվասերի 10 նմուշից 4-ում
Թթվասեր՝ աղիքային ցուպիկով և խմորասնկերով. Hetq-ը խախտումներ է գտել թթվասերի 10 նմուշից 4-ում
19:39
22 Մարտի 2023
Հակառակորդի կրակոցից զինծառայող է մահացել
Այսօր հակառակորդի կրակոցից զինծառայող է մահացել
15:59
22 Մարտի 2023
Armenia Aircompany-ն վերանվանվել է
Armenia Aircompany-ն վերանվանվել է
12:19
22 Մարտի 2023
36 ժամ ջուր չի լինի Երևանի 2 վարչական շրջանում և Կոտայքի մարզում
36 ժամ ջուր չի լինի Երևանի 2 վարչական շրջանում և Կոտայքի մարզում