Հրազդան գետում հայտնաբերված 26–ամյա երիտասարդը որոնվում էր մոտ 1 ամիս, նա մահացել է կոտրվածքների հետևանքով

23.02.2018, 20:51
Մահվան պատճառներն են կյանքի հետ անհամատեղելի կոտրվածքները՝ համակցված գանգուղեղի, կրծքավանդակի, որովայնի փակ բութ վնասվածքներով։
Հրազդան գետում հայտնաբերված 26–ամյա երիտասարդը որոնվում էր մոտ 1 ամիս, նա մահացել է կոտրվածքների հետևանքով

ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում պարզելու 26-ամյա երիտասարդի մահվան հանգամանքները, հաղորդում է ՀՀ ՔԿ մամուլի ծառայությունը։

Փետրվարի 23-ին ժամը 10:50-ի, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կիևյան կամրջի տակ՝ Հրազդան գետում, դի կա:

Загружается новость ... "Лево"

Դեպքի վայր են մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը, քննչական-օպերատիվ խումբը։

Փրկարար-ջրասուզակը Հրազդան գետից դուրս է բերել արական սեռի դի։ 

«Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է տուժածի ինքնությունը, ով Երևան քաղաքի բնակիչ է, ծնված՝ 1992 թ.։ Երիտասարդի գտնվելու վայրն անհայտ էր համարվում հունվարի 30-ից», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Երիտասարդի մահվան հանգամանքները պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Դիահերձման արդյունքներով՝ մահվան պատճառ են հանդիսացել կյանքի հետ անհամատեղելի կոտրվածքները՝ համակցված գանգուղեղի, կրծքավանդակի, որովայնի փակ բութ վնասվածքներով։

Նախնական տվյալներով՝ երիտասարդի մահը վրա է հասել 48 ժամ և ավելի առաջ, առկա է նեխման գործընթաց։–0–