«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գևորգ Սաֆարյանը դատապարտվեց երկու տարվա ազատազրկման

16.01.2017, 21:10
Ոստիկանի նկատմամբ ոչ վտանգավոր բռնություն գործադրելու մեջ մեղադրվող, «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գևորգ Սաֆարյանն այսօր դատապարտվեց երկու տարվա ազատազրկման:
«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գևորգ Սաֆարյանը դատապարտվեց երկու տարվա ազատազրկման
ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Ոստիկանի նկատմամբ ոչ վտանգավոր բռնություն գործադրելու մեջ մեղադրվող, «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գևորգ Սաֆարյանն այսօր դատապարտվեց երկու տարվա ազատազրկման:

Pastinfo-ի հաղորդմամբ, նա դատավճռով մեղավոր ճանաչվեց ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը:

Ի դեպ, հոդվածի այս մասը նախատեսում է նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով տուգանք կամ կալանք՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով, կամ ազատազրկում՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով:

Աղբյուրի հաղորդմամբ, իրենց ճառերում մեղադրողը միջնորդել էր ամբաստանյալին դատապարտել երկուսուկես տարվա ազատազրկման, իսկ պաշտպանը՝ կայացնել արդարացման դատավճիռ:

Գևորգ Սաֆարյանի պաշտպան, փաստաբան Տիգրան Հայրապետյանը Pastinfo-ին հայտնել է, որ անպայման բողոքարկելու է դատավճիռը Վերաքննիչ դատարանում։–0–