415.24
4.83
386.52
+15
Եղանակը Երևանում
Հայ

Հայոց բանակի բարձրաստիճան սպայական կազմը հարգանքի տուրք է մատուցել հայրենիքի համար նահատակվածների և անհայտ կորածների հիշատակին

20:32
29 Հունիսի 2016

ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Հունիսի 29-ին` հայրենիքի համար նահատակվածների և անհայտ կորածների հիշատակի օրվա կապակցությամբ, «Եռաբլուր» պանթեոն են այցելել ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի անդամները` հանձնաժողովի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորությամբ, ՀՀ ՊՆ և ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմը, ՀՀ ՊՆ առընթեր հասարակական խորհրդի, ԵԿՄ-ի, Արցախյան պատերազմի վետերանների միության, ՀԿ-ների ներկայացուցիչներ, անհայտ կորած ազատամարտիկների հարազատներ:

Այցելուները ծաղիկներ և ծաղկեպսակներ են Անհայտ կորած ազատամարտիկների հիշատակին կանգնեցված հուշակոթողին:

«Եռաբլուր» պանթեոնում կազմակերպված անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի ոգեկոչմանը նվիրված միջոցառման ընթացքում ՊՆ Տ և ՀԿ վարչության պետ Վարդանն Ավետիսյանն ընդգծել է, որ Արցախյան ազատամարտի հաղթանակը կռած ազատամարտիկների հիշատակն ու նրանց գործած սխրանքները, որպես սրբազան պատգամ, փոխանցվում են և երիտասարդներին, և հայկական բանակի զինծառայողներին:

«Ավելին` ազատամարտին մասնակից հայորդիների հիշատակի պահպանումն ու նրանց դավանած արժեքներին հավատարմությունը մեր օրերում դարձել են ՀՀ զինված ուժերի ձեռքբերումների և մեր հայրենիքի պաշտպանունակության կարևորագույն գրավականներից մեկը», – նշել է նա։

«Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների խորհուրդ» հասարակական կազմակերպության նախագահ Ռիմա Առաքելյանն իր հերթին նշել է, որ անցած տարիները ոչ միայն չեն թուլացրել անհայտ կորածների վերադարձի հավատը, այլև ծառայել են Գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող կառավարական հանձնաժողովի կազմավորմանն ու դրա միջոցով որոնողական աշխատանքների իրականացմանը:

Պաշտպանության նախարար, Սեյրան Օհանյանն իր խոսքում շեշտել է, որ անհայտ կորած մարտիկները յուրաքանչյուր պատերազմի անխուսափելի ուղեկիցները, չսպիացող վերքերն ու չամոքվող ցավն են, որ միշտ հիշեցնում են Հայրենիքի պաշտպանության գործի հանդեպ բացառիկ պատասխանատվության անհրաժեշտությունը:

Որպես ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահ՝ Սեյրան Օհանյանը վստահեցրել է, որ միջազգային մարդասիրական կազմակերպությունների հետ համագործակցելով արվել և այսուհետ էլ արվելու է առավելագույնը՝ անհայտ կորածների ճակատագրի բաց էջերը լրացնելու, նրանց հարազատներին սփոփելու և հնարավորության սահմաններում աջակցելու համար:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարն եղել է նաև «Եռաբլուր» զինվորական պանթեոնի տարածքում կառուցվող թանգարանի շենքում, ծանոթացել է իրականացվող շինարարական աշխատանքներին:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
00:52
28 Մայիսի 2023
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն արձագանքել է համացանցում տարածված աղմկահարույց տեսանյութին
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն արձագանքել է համացանցում տարածված աղմկահարույց տեսանյութին
11:59
27 Մայիսի 2023
Տարվում է լայնածավալ աշխատանք Ադրբեջանի կողմից հայ զինծառայողների ապօրինի առևանգման հանգամանքները բացահայտելու ուղղությամբ. ՊՆ
ՊՆ-ից հայտնում են, որ տարվում է լայնածավալ աշխատանք Ադրբեջանի կողմից հայ զինծառայողների ապօրինի առևանգման հանգամանքները բացահայտելու ուղղությամբ
10:58
27 Մայիսի 2023
Սնունդ մատակարարող երկու զինծառայողների հետ կապն ընդհատվել է, նրանց որոնում են.ՊՆ
Սնունդ մատակարարող երկու զինծառայողների հետ կապն ընդհատվել է, նրանց որոնում են
18:37
25 Մայիսի 2023
ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է պարզեցված ընթացակարգով վարկ փոքր բիզնեսի համար
ՎՏԲ-Հայաստան Բանկը փոքր բիզնեսի համար նախատեսված վարկային պրոդուկտների շարքը համալրել է նոր վարկատեսակով, որը հասանելի է ձևակերպման համար դրական վարկային պատմության հիման վրա
16:07
25 Մայիսի 2023
Ոստիկանությունը հայտարարություն է տարածել «Վերջին զանգի» կապակցությամբ
Ոստիկանությունը հայտարարություն է տարածել «Վերջին զանգի» կապակցությամբ
15:12
25 Մայիսի 2023
Վարդան Ղուկասյանի նկատմամբ խափանման մջոց է ընտրվել կալանքը․ նրան ՀՀ-ին փոխանցելու ուղղությամբ միջոցներ են ձեռնարկվել (ՖՈՏՈ)
«Հանրային ձայն» կուսակցության նախագահ Վարդան Ղուկասյանի նկատմամբ խափանման մջոց է ընտրվել կալանքը․ նրան ՀՀ-ին փոխանցելու ուղղությամբ միջոցներ են ձեռնարկվել. ՖՈՏՈ
14:57
25 Մայիսի 2023
36–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի երկու վարչական շրջաններում
36–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի երկու վարչական շրջաններում
12:12
25 Մայիսի 2023
36 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
36 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
10:18
25 Մայիսի 2023
Ձերբակալվել են ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկանը, նրա տեղակալը, նույն ֆակուլտետի երկու դասախոս
Ձերբակալվել են ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկանը, նրա տեղակալը, նույն ֆակուլտետի երկու դասախոս
20:21
24 Մայիսի 2023
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչն իմ ասածը չի կարող մեկնաբանել, իմ ասածն ականջին օղ պիտի անի պարզապես. Փաշինյան (ՎԻԴԵՈ)
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչն իմ ասածը չի կարող մեկնաբանել, իմ ասածն ականջին օղ պիտի անի պարզապես, հայտարարել է Փաշինյան. ՎԻԴԵՈ
19:33
24 Մայիսի 2023
Փաշինյանը հայտնեց, թե որ ընկերությունն է Հայաստան 1 տոննա կոկաին ներկրել (ՎԻԴԵՈ)
Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում հայտնեց, թե որ ընկերությունն է Հայաստան 1 տոննա կոկաին ներկրել. ՎԻԴԵՈ
15:52
24 Մայիսի 2023
Հրդեհ Նուբարաշենի աղբավայրում. ինչպիսի՞ն է օդի աղտոտվածության մակարդակը Երևանում
Իրականացվել են օդում աղտոտվածության չափումներ