ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Հայտնի դերասան Հայկ Մարությանը (Կարգին Հայկո), ով տեղական դիտորդ է կիրակի անցկացվող խորհրդարանական ընտրություններում, հայտարարում է քվեարկողների իրավունքների խախտումների մասին Երևանի կենտրոնում գտնվող թիվ 9/48 ընտրատեղամասում։
«Քվեախցիկի առջև պետք է պատ լինի, իսկ նրա վերևում չպետք է տեսախցիկներ լինեն։ Այս դեպքում ակնհայտ են երկու խախտումներն էլ», – հայտարարեց Մարությանը լրագրողներին։
Նրա խոսքով, հանձնաժողովի նախագահ Արա Կիլիչյանը մատյանում չի արձանագրել խախտումների մասին տեղեկությունը։
Նախագահն իր հերթին հայտարարեց, որ վերը նշվածը խախտում չէ, իսկ տեսախցիկն, ամենայն հավանականությամբ, չի աշխատում։ –0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում