Հայաստանը կարող է երկխոսության խողովակ դառնալ ՆԱՏՕ–ի և ՌԴ–ի միջև. ՀՀ ՊՆ
11.03.2017,
12:35
Հայաստանը կարող է երկխոսության խողովակ դառնալ ՆԱՏՕ–ի և Ռուսաստանի միջև, ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանը կարող է երկխոսության խողովակ դառնալ ՆԱՏՕ–ի և Ռուսաստանի միջև, ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը «Վալդայ» միջազգային բանավեճի ակումբի արտագնա նիստում, որն անցկացվում է «Փոփոխությունների ժամանակը. աշխարհը համաշխարհային անկանխատեսելիության մեջ» թեմայով:
Նախարարը հիշեցրեց, որ ինչպես ԽՍՀՄ փլուզումից հետո բոլոր երկրները, Հայաստանը նույնպես երկխոսություն սկսեց Հյուսիսատլանտյան դաշինքի հետ «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում և այսօր շարունակում է փոխգործակցությունը գործընկերության անհատական ծրագրի շրջանակում, որն ամբողջովին հասկանալի է, բաց և թափանցիկ բոլոր դաշնակիցների և գործընկերների համար։
«Ոչ մի գաղտնի և անդրկուլիսյան բան այնտեղ տեղի չի ունենում։ Հայաստանը, մասնավորապես, շատ է կարևորում խաղաղարար միջոցառումներին մասնակցելու մեխանիզմը», – նշեց Սարգսյանը։
Նրա խոսքով, այսօր Հայաստանի խաղաղարար կոնտիգենտը ներկա է Կոսովոյում, որտեղ պաշտպանում է քրիստոնեական արժեքները, հուշարձաններն ու բնակչությունը հնարավոր սպառնալիքներից և մարտահրավերներից։ Աֆղանստանում և Լիբանանում հայ խաղաղապահներն արժանապատվորեն իրականացնում են իրենց լիազորություններն ու պարտականությունները։
Նա նշեց, որ կան շատ այլ ոլորտներ, որտեղ իրականացվում է ինտենսիվ փոխգործակցություն, մասնավորապես, ռազմական բժշկությունը, ռազմական կրթության որոշ ասպեկտները, զինված ուժերի նկատմամբ դեմոկրատական վերահսկողության հարցերը։–0–