416.92
4.78
387.22
+23
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանը կարող է, բայց պարտավոր չէ Պերմյակովին հանձնել Ռուսաստանին. փաստաբան

17:47
23 Օգոստոսի 2016
ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի իշխանությունները կարող են, բայց պարտավոր չեն Ռուսաստանին հանձնել Գյումրիում ընտանիքի սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված զինծառայող Վալերի Պերմյակովին, ՌԻԱ Նովոստիին է հայտնել փաստաբան Ռուսլան Զակալյուժնին:

Երեքշաբթի նիստի ժամանակ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը մեղադրանքի բոլոր կետերով մեղավոր ճանաչեց 102–րդ ռուսական ռազմակայանի զինծառայող Վալերի Պերմյակովին:

2015 թ.-ի հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության մեղադրանքով Պերմյակովը դատապարտվեց զմահ ազատազրկման («Երկու կամ ավելի անձանց սպանություն` կատարված առանձնակի դաժանությամբ և զուգորդված ավազակային հարձակմամբ»):

«Ռուսաստանի և Հայաստանի Հանրապետության միջև առկա է ռուսական ռազմակայանի 1995 թ.-ի պայմանագիրը, ինչպես նաև Հայաստանի տարածքում ռուսական ռազմակայանի տեղակայման հետ կապված հարցերում փոխադարձ իրավական օգնության և իրավաբանական հարցերի շուրջ կնքված համաձայնագիրը: Այդ համաձայնագրի համաձայն, Հայաստանի տարածքում ռուսական ռազմակայանի կազմի մեջ մտնող անձանց և նրանց ընտանիքների կողմից կատարված հանցագործությունների և այլ իրավախախտումների գործերը քննվում են ՀՀ օրենսդրությամբ: Հետևաբար, Հայաստանի իշխանությունները պարտավոր չեն պատիժը կրելու համար Պերմյակովին հանձնել Ռուսաստանին», - նշել է փաստաբանը:

Զակալյուժնին նաև նշել է, որ Հայաստանը 1994 թ.-ին վավերացրել է «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերին առնչվող իրավական օգնության և իրավական հարաբերությունների կոնվենցիան», որի համաձայն, հանձնումը կարող է նաև մերժվել, եթե հանցագործությունը, որի հետ կապված պահանջվում է հանձնումը, տեղի է ունեցել մյուս կողմի տարածքում:

«Հետևաբար, Հայաստանի իշխանությունները իրավունք ունեն դատավճռի իրականացման համար Պերմյակովին հանձնել Ռուսաստանին, սակայն պարտավոր չեն», - ավելացրել է Զակալյուժնին` նշելով, որ հանձնման հավանականություն կա, սակայն որքանով է դա հնարավոր, դժվարացել է պատասխանել:

Գյումրիում 2015 թվականի հունվարի 12–ին սպանվել է յոթ մարդուց բաղկացած ընտանիք, այդ թվում` երկու մանկահասակ երեխաներ։ Հանցագործության կատարման մեջ մեղադրվում է Գյումրու 102–րդ ռուսական ռազմակայանի զինծառայող Վալերի Պերմյակովը, ով 2015 թ.–ի հունվարի 13–ին ձերբակալվել է ռուս սահմանապահների կողմից հայ–թուրքական սահմանը հատելու փորձի ժամանակ և խոստովանել է իր մեղքը։

2015 թ.-ի օգոստոսին կայացած դասալքության գործով դատական գործընթացի ժամանակ Պերմյակովը խոստովանեց իր մեղքը և հայտնեց, որ զղջում է, սակայն հրաժարվեց դատավարության ժամանակ ցուցմունք տալ: Ռուսական կայազորային ռազմական դատարանը դատապարտեց նրան 10 տարվա ազատազրկման խիստ ռեժիմի գաղութում` դասալքության և զենքի հափշտակության համար:

Հայաստանի քննչական կոմիտեն 2015 թվականի հոկտեմբերի 16–ին Պերմյակովին նոր մեղադրանքներ է առաջադրել։ Քննության տվյալներով, սպանությունն ուղեկցվել է ավազակային հարձակմամբ, անօրինական տուն ներխուժելու և գույքի հափշտակության հետ, ինչից հետո կատարվել է սահմանն ապօրինի հատելու փորձ։ Պերմյակովին, բացի սպանության մեղադրանքից, մեղադրանքներ են առաջադրվել «ավազակային հարձակում», «անօրինական ներխուժում», «կողոպուտ», «պետական սահմանի հատման փորձ» հոդվածներով։ Նա ընդունել է իրեն առաջադրած բոլոր մեղադրանքները։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:40
04 Հունիսի 2023
Այսօր մինչև երեկոյան 6-ը ջուր չի լինի Երևանի երկու վարչական շրջաններում
Ուշադրություն. այսօր մինչև երեկոյան 6-ը ջուր չի լինի Երևանի երկու վարչական շրջաններում
11:37
04 Հունիսի 2023
Սալմոնելա և մանրէներ. ՀՀ-ում որոշ ընկերությունների թռչնամսի նմուշներում արձանագրվել են անհամապատասխանություններ
Հիմք ընդունելով հայտնաբերված խախտումները՝ Տեսչական մարմնի կողմից տրվել է 15․05․2023 թվականի արտադրության պաղեցրած հավերի խմբաքանակների իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, օգտահանելու կամ ոչնչացելու կարգադրագիր
19:50
03 Հունիսի 2023
Խորասուզվելով գինու արբեցնող ալիքների մեջ. Երևանում մեկնարկել են «Գինու օրերը» (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
«Ճշմարտությունը գինու մեջ է»․ այսպես էին ասում մոտ 2 հազարամյակ առաջ, և այն դեռ չի կորցրել իր հետաքրքրությունը: «Երևանի գինու օրեր» 7- րդ փառատոնի մեկնարկը տրված է. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
12:36
03 Հունիսի 2023
Բացօթյա շախմատային խաղաշար՝ Գաբրիել Սարգսյանի և 15 դպրոցականի միջև (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ Բիբլոս Բանկ Արմենիան յուրահատուկ միջոցառում նվիրեց փոքրիկներին ու դպրոցականներին. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
19:37
02 Հունիսի 2023
Երևանի կենտրոնում փողոցներ են փակ լինելու. ոստիկանությունը զգուշացնում է
ՀՀ ոստիկանությունը զգուշացնում է, որ Երևանի կենտրոնում փողոցներ են փակ լինելու
16:17
02 Հունիսի 2023
Վարչապետի աշխատակազմը կեղծ լուրերի դեմ պայքարի ռազմավարություն է մշակում
Վարչապետի աշխատակազմը և «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ–ը մշակում են ֆեյք լուրերի դեմ պայքարի ռազմավարություն
15:59
02 Հունիսի 2023
Երևանում մեկնարկում են «Գինու օրերը» (ՖՈՏՈ)
Հունիսի 2, 3, 4-ին Երևանի Թումանյան, Սարյան և Մոսկովյան փողոցներում կանցկացվի ավանդական դարձած «Երևանի Գինու Օրեր» փառատոնը. ՖՈՏՈ
14:12
02 Հունիսի 2023
Չինաստանը 10 մլրդ դրամ կտրամադրի ՀՀ ամենամեծ հեռուստատեսային տաղավարի կառուցման համար. ի՞նչ տեսք կունենա տաղավարը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Չինաստանը 10 մլրդ դրամ կտրամադրի ՀՀ ամենամեծ հեռուստատեսային տաղավարի կառուցման համար. ի՞նչ տեսք կունենա տաղավարը. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
11:54
02 Հունիսի 2023
Երևանի կենտրոնում մի շարք փողոցներ 3 օր փակ են լինելու (ՍԽԵՄԱ)
Ուշադրություն. Երևանի կենտրոնում մի շարք փողոցներ 3 օր փակ են լինելու. ՍԽԵՄԱ
10:01
02 Հունիսի 2023
1975 թվի քարտեզով ՀՀ 29.800 քկմ մեջ մտնում են նաև Սոթք-Խոզնավար հատվածը. Փաշինյան
Փաշինյանը հայտարարել է, որ 1975 թվի քարտեզով ՀՀ 29.800 քկմ մեջ մտնում են նաև Սոթք-Խոզնավար հատվածի այն տարածքները, որոնք օկուպացվել են վերջին հարձակումների հետևանքով
22:28
01 Հունիսի 2023
Հնարավորություն ունեցանք անդրադառնալու բոլոր թեմաներին, որոնք քննարկել ենք մայիսին Բրյուսելում. Միշելը՝ հնգակողմ հանդիպման մասին
Միշելը նաև հայտարարել է, որ մտադիր է կրկին հրավիրել Ալիևին, Փաշինյանին, Շոլցին և Մակրոնին Եվրոպական քաղաքական համայնքի հաջորդ հանդիպմանը, որը տեղի կունենա Իսպանիայում