410.04
4.03
388.59
+24
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանում որոշ ոչ պետական բուհեր կեղծ դիպլոմներ են հատկացրել տարբեր երկրների քաղաքացիների

15:57
13 Հունվարի 2017

ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում քննվող մի քանի քրեական գործերով լայնածավալ օպերատիվ միջոցառումների և քննչական գործողությունների իրականացման արդյունքում բացահայտվել են հանրապետության տարբեր ոչ պետական ԲՈՒՀ-երում բարձրագույն կամ մասնագիտական կրթության վերաբերյալ կեղծ հիմքերով ձևակերպված պետական նմուշի ավարտական դիպլոմների տրամադրման դեպքեր, հաղորդում է ՀՀ ԱԱԾ մամուլի ծառայությունը։

Քննությամբ ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից հավատարմագրված ու Երևան քաղաքում և մարզերում գործող որոշ ոչ պետական ԲՈՒՀ-երի ռեկտորներ շահադիտական դրդումներով կեղծ ավարտական դիպլոմներ են հատկացրել դասընթացներին չմասնակցած, իսկ առանձին դեպքերում՝ նաև ընթացիկ ու ավարտական քննություններին չներկայացած անձանց։

Հատկանշական է, որ կեղծ դիպլոմները տրամադրվել են ոչ միայն Հայաստանի Հանրապետության, այլև օտարերկրյա, այդ թվում՝ Իրանի, ԱՄՆ-ի, Վրաստանի, ՌԴ-ի, Ուզբեկստանի և Իսրայելի մի քանի տասնյակ քաղաքացիների, որպիսի պայմաններում իրական են եղել թե նոր իրավախախտումների կատարման, և թե այլ անբարենպաստ հետևանքների առաջացման ռիսկերը:

Առերևույթ հանցանքներ կատարելու համար ոչ պետական ԲՈՒՀ-երի երեք ռեկտորների մեղադրանքներ են առաջադրվել առևտրային կաշառք ստանալու (ՀՀ քրեական օրենսգրքի 200 հոդվածի 3-րդ մաս) և առևտրային կամ այլ կազմակերպության ծառայողի կողմից իր լիազորությունները չարաշահելու (ՀՀ քրեական օրենսգրքի 214 հոդվածի 1-ին մաս) համար:

  ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունն իրազեկում է, որ վերը նկարագրված, ինչպես նաև կեղծիքների հետ կապված այլ հանգամանքներում ստացված ավարտական դիպլոմներ կամ ակնհայտ կեղծ այլ փաստաթղթեր օգտագործելը քրեորեն հետապնդելի է և պատժվում է օրենքով։

Նախաքննությունը շարունակվում է:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:39
28 Սեպտեմբերի 2023
Երևանում ավտոբուսների ժամանման միջակայքը կարող է ավելանալ, քաղաքապետարանից նշել են պատճառը
Երևանում ավտոբուսներն այս օրերին ուշացումով են ժամանում, քաղաքապետարանից նշել են պատճառը
00:11
28 Սեպտեմբերի 2023
Վարդան Ղուկասյանը Մարությանին ու Թևանյանին առաջարկ է արել
Վարդան Ղուկասյանը Մարությանին ու Թևանյանին առաջարկ է արել
00:05
28 Սեպտեմբերի 2023
«Մայր Հայաստանը» պատրաստ է իր քվեն տալ Հայկ Մարությանին. հայտարարություն
«Մայր Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել Երևանի քաղաքապետի նշանակման կապակցությամբ
23:42
27 Սեպտեմբերի 2023
Մարությանը համաձայնվել է Վարդան Ղուկասյանի պահանջի հետ, բայց պայման է նշել
Մարությանը համաձայնվել է Վարդան Ղուկասյանի պահանջի հետ, բայց պայման է նշել
21:11
27 Սեպտեմբերի 2023
«Ռոսիա» ավիաընկերությունը լրացուցիչ չվերթեր է գործարկում Սանկտ Պետերբուրգից Երևան
Ավիաընկերության չվացուցակում ավելացվել է լրացուցիչ չվերթ դեպի Երևան
19:45
27 Սեպտեմբերի 2023
ՀՀ ԱԳՆ-ն կձեռնարկի բոլոր միջոցները Ռուբեն Վարդանյանի իրավունքների պաշտպանությունը և նրա վերադարձն ապահովելու համար
ՀՀ ԱԳ նախարարությունը բազմիցս շեշտել է Լաչինի միջանցքով Լեռնային Ղարաբաղից Հայաստան անձանց տեղաշարժի անարգել ապահովման հրամայականը
14:37
27 Սեպտեմբերի 2023
Ադրբեջանցիները ձերբակալել են Ռուբեն Վարդանյանին
Ռուբեն Վարդանյանը կինը հայտնել է, որ Վարդանյանը ձերբակալվել և գերեվարվել է ադրբեջանական իշխանությունների կողմից սահմանին, երբ փորձում էր հազարավոր այլ հայերի հետ հեռանալ Արցախից
12:55
27 Սեպտեմբերի 2023
Կարեն Վարդանյանը 123 մլն դրամ է տրամադրել 44-օրյա պատերազմի հետևանքով տեղահանված 4 և ավելի երեխա ունեցող բազմազավակ 412 ընտանիքի
Կարեն Վարդանյանը 123 մլն դրամ է տրամադրել 44-օրյա պատերազմի հետևանքով տեղահանված 4 և ավելի երեխա ունեցող բազմազավակ 412 ընտանիքի    
14:08
26 Սեպտեմբերի 2023
Կոռնիձորում բուժօգնության կետեր են գործում, առաջին 2 օրում ծառայություն է մատուցվել 725 քաղաքացու, որոնցից 355 երեխա և 22 հղի
Տեղում շուրջօրյա հերթապահում են նաև շտապ բուժօգնության մեքենաներ
13:11
26 Սեպտեմբերի 2023
ԼՂ–ից երեկ տեղափոխված կինը Երևանում բալիկ է լույս աշխարհ բերել (ՖՈՏՈ)
Լեռնային Ղարաբաղից երեկ տեղափոխված կինը ծննդաբերել է Երևանում. ՖՈՏՈ
12:27
26 Սեպտեմբերի 2023
Մետրոյի գնացքներն ուշացումով են գալիս, մետրոպոլիտենից պարզաբանում են
Մետրոյի գնացքներն ուշացումով են գալիս, մետրոպոլիտենից պարզաբանում են
11:30
26 Սեպտեմբերի 2023
Արևմուտքը ցանկանում է օգտագործել Ուկրաինայի շուրջ տիրող իրավիճակը` Հարավային Կովկասից ՌԴ–ին դուրս մղելու համար. ՌԴ ՆԳ նախարարը` Փաշինյանին
ՌԴ ՆԳ նախարարը Փաշինյանն սաել է, որ Արևմուտքը ցանկանում է օգտագործել Ուկրաինայի շուրջ տիրող իրավիճակը` Հարավային Կովկասից ՌԴ–ին դուրս մղելու համար