Հայաստանում կգործարկվեն նոր տեղադրված արագաչափեր

09.11.2017, 10:15
Հայաստանի տարածքում կգործարկվեն նոր տեղադրված արագաչափեր:
Հայաստանում կգործարկվեն նոր տեղադրված արագաչափեր
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 13-ից կգործարկվեն նոր տեղադրված արագաչափ սարքեր։

«Շարունակվում են երթևեկության նկատմամբ վերահսկողության, իրավախախտումների արձանագրման տեսախցիկների և արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները», – նշվում է ՃՈ–ի տարածած հաղորդագրության մեջ։

Загружается новость ... "Лево"

Մասնավորապես, 2017 թվականի նոյեմբերի 13-ից կգործարկվեն հետևյալ հասցեներում տեղադրված արագաչափ սարքերը.

1. ք. Երևան, Սասնա Ծռեր փողոց, եկեղեցու հարակից տարածք, 1 արագաչափ (երկու ուղղություններով)՝ 60կմ/ժ թույլատրելի առավելագույն արագությամբ,

2. Կոտայքի մարզ, ք.Հրազդան, Զ.Անդրանիկի փողոց, (Վանատուր թաղ., 535 տան դիմաց), 2 արագաչափ՝ 60կմ/ժ թույլատրելի առավելագույն արագությամբ,

3. Տավուշի մարզ, ք.Նոյեմբերյան, Նոյեմբերի 29-ի փողոց, 1 արագաչափ (երկու ուղղություններով)՝ 60կմ/ժ թույլատրելի առավելագույն արագությամբ,

4. «Մ-4 Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհի 41.5-րդ կմ, 1 արագաչափ 90կմ/ժ թույլատրելի առավելագույն արագությամբ:

Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:–0–