Հայաստանում ջերմաստիճանը կտրուկ կնվազի

30.10.2017, 10:25
Հայաստանում ջերմաստիճանը կտրուկ կնվազի, որոշ մարզերում սպասվում են բացասական ջերմաստիճաններ։
Հայաստանում ջերմաստիճանը կտրուկ կնվազի
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Ջերմաստիճանի կտրուկ նվազում է սպասվում Հայաստանում։

Հայպետհիդրոմետկենտրոնի հաղորդմամբ, նոյեմբերի 1–2–ը հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 5–6 աստիճանով։

Ամենացուրտ եղանակը կգրանցվի նոյեմբերի 3–ի գիշերը Շիրակում և Գեղարքունիքում, ինչպես նաև Կոտայքի լեռներում, որտեղ օդի ջերմաստիճանը կանխատեսվում է -2 աստիճան։

Երևանում երկուշաբթի և երեքշաբթի ցերեկային ժամերին սպասվում է +20...+22 աստիճան, չորեքշաբթի ջերմաստիճանը կնվազի` հասնելով +16...+18–ի, իսկ հինգշաբթի և ուրբաթ կհասնի +13...+15–ի։

Միաժամանակ, կանխատեսվում է անձրև և ամպրոպ հոկտեմբերի 30–31–ին արևմտյան շրջաններում, իսկ նոյեմբերի 1–2–ին` մարզերից շատերում և Երևանում։ Նոյեմբերի 3–ին կանխատեսվում է առանց տեղումների եղանակ։

Քամին կլինի հարավ–արևմտյան` 3–8 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում մինչև 15–20 մ/վ։–0–