Հայաստանում հույս ունեն, որ Գերմանիայի Բունդեսթագը կընդունի Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևը

24.05.2016, 16:39
ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը հույս ունի, որ Գերմանիայի Բունդեսթագը կընդունի 1915 թ.-ին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևը:
Հայաստանում հույս ունեն, որ Գերմանիայի Բունդեսթագը կընդունի Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևը

ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը հույս ունի, որ Գերմանիայի Բունդեսթագը կընդունի 1915 թ.-ին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևը:

Ինչպես հայտարարեց Շարմազանովը Բունդեսթագի փոխխոսնակ Էդելքար Բուլմահնի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ, այսօր ցեղասպանությունների հերքումն ու լռության մատնելը հավասարազոր է հանցագործության:

«Մենք հույս ունենք, որ մեր գերմանացի գործընկերները մեծ առաքելություն կկատարեն` ճանաչելով Հայոց ցեղասպանությունն ու Թուրքիայում բնակված քրիստոնյա այլ ազգերի ցեղասպանությունը», - հայտարարեց նա:

Շարմազանովն ավելացրեց, որ Բուլմահնը ևս մեկ անգամ հաստատել է իր դիրքորոշումն այն մասին, որ Օսմանյան Թուրքիայում կատարվածը ցեղասպանություն է: «Մենք կարծում ենք, որ միայն դատապարտելով Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցածը` կարելի է կանխարգելել նոր ցեղասպանությունները», - նշեց ՀՀ ԱԺ փոխխոսնակը:

Գերմանիան պատրաստ է օգնել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը. Բունդեսթագի փոխխոսնակ>>

Բուլմահն, իր հերթին, հայտարարեց, որ Բունդեսթագում ներկայացված բանաձևում առաջին հերթին դատապարտվում են հայերի և Օսմանյան Թուրքիայում բնակված այլ քրիստոնյա փոքրամասնությունների տարհանումն ու բռնությունը: Նրա կարծիքով, կարևոր է պահպանել ցեղասպանության զոհերի մասին հիշատակը:

«Մենք դատապարտել ենք նաև կատարվածում Գերմանիայի տխրահռչակ դերակատարությունը, որը Թուրքիայի դաշնակիցն էր: Դատապարտել ենք նաև այն փաստը, որ նա այդպես էլ չի կանխարգելել այդ հանցագործությունը», - ընդգծեց նա: 

Բումլահնի խոսքով, 1998 թ.-ին գերմանական կառավարության կողմից հրապարակված փաստաթղթերն վկայում են, որ ժամանակին Գերմանիան դիվանագիտական խողովակներով տեղյակ է եղել Օսմանյան կայսրությունում կատարվող իրադարձությունների մասին: «Բանաձևում նշվում է նաև Հայոց ցեղասպանության մեջ Գերմանիայի մասնկացության մասին, և նա ստանձնում է պատմական պատասխանատվությունը», - ընդգծեց Բունդեսթագի փոխխոսնակը:

Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին շուրջ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Արևմուտքի քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի, Լյուքսեմբուրգի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Պարագվայի Սենատը,Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ -0-