ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. «ԱրմենՏել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը` Beeline) հայտնում է, որ Հայաստանում Beeline–ի աշխատակիցներից կազմված թիմը ճանաչվել է Եվրասիա Digithon-2016 նորարարական գաղափարների միջազգային մրցույթի հաղթող։
Ինչպես հաղորդում են ընկերության մամուլի ծառայությունից, հաղթողների թիմը, որի մեջ ընդգրկված էին Հայաստանում Beeline–ի տեխնիկական և կոմերցիոն տնօրինության աշխատակիցներ, ներկայացրեց BeeForce ծրագիրը, որը նոր լուծում է առաջարկում ամպային տեխնոլոգիաների խաղերի ոլորտում։ Ծրագիրը նախնական փուլում հաղթել էր Digithon–ի տեղական մրցույթում, իսկ հուլիսի 10-11-ը Ղրղըզստանում կայացած Եվրասիա Digithon-2016 միջազգային մրցույթում ճանաչվեց լավագույնը։
«Այն երկրներում, որտեղ առկա է Beeline ապրանքանիշը, ընկերությունը BeeForce նախագծի հիման վրա նախատեսում է ստեղծել ծառայություն հաճախորդների համար։ Ծառայությունը հիմնված կլինի խաղային արդյունաբերությունում ամպային տեխնոլոգիաների օգտագործման վրա», - նշվում է հաղորդագրության մեջ։
Հայտնի Hackathon–երի նման, միջոցառումը տևել է 24 ժամ։ Մրցույթի միջազգային փուլում մասնակցել են 7 թիմ՝ Հայաստանից, Վրաստանից, Ղազախստանից, Ղրղըզստանից, Տաջիկստանից, Ուզբեկստանից և Ուկրաինաից։
«Շնորհակալ եմ բոլորիցդ համարձակություն, ստեղծագործական և մասնագիտական մոտեցում ցուցաբերելու համար։ Մեզ համար շատ նշանակալի է առաջին թվային մրցույթում հաղթանակը։ Մենք ցույց տվեցինք, որ Հայաստանում կապի միասնական օպերատոր Beeline–ը, որն ունի ամենահարուստ պատմությունը բիզնես միավորում, վստահ գնում է առաջ դեպի թվային աշխարհ, և մենք միանշանակ կարող ենք առաջարկել ժամանակակից լուծումներ մեր հաճախորդների համար», - ասել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը հաղթող թիմին օդանավակայանում դիմավորելիս։
Ընկերության մամուլի ծառայությունից նշեցին, որ Digithon–ի նպատակն է նաև նոր ծրագրերի մշակումը՝ ուղղված ընկերության թվային ռազմավարության զարգացմանը, աշխատակիցների ներգավմամբ արդի ապրանքների ստեղծմանը, թիմային աշխատանքի համար մաքսիմալ հարմարավետ միջավայրի ստեղծմանը, ինչպես նաև նորարարական լուծումների կիրառմանը ընկերության ներքին գործընթացներում։
«ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) 2006 թ.–ի նոյեմբերի 3–ին ներառված է «ՎիմպելԿոմ Լթդ» ընկերությունների խմբի կազմում, որը ձեռք է բերել ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը։ 2007 թ.–ի ապրիլից «ԱրմենՏել» ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» տրամադրում է ամրակցված (ավելի քան 650 հազար բաժանորդ) և բջջային կապի (ավելի քան 780 հազար բաժանորդ), ինչպես նաև երկրի ողջ տարածքում բարձր արագության ինտերնետի ծառայություններ։ –0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում