Հայաստանում 11–րդ մահն է գրանցվել «խոզի գրիպից»

14.01.2016, 10:59
Հայաստանում «խոզի գրիպի» զոհերի թիվը հասել է 11–ի։
Հայաստանում 11–րդ մահն է գրանցվել «խոզի գրիպից»

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանում «խոզի գրիպի» զոհերի թիվը հասել է 11–ի։

«Նախօրեին «Էրեբունի» բժշկական կենտրոնում H1N1 վիրուսի հետևանքով առաջացած բարդություններից մահացել է 57–ամյա Աստղիկ Մանվելյանը», – «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց հիվանդանոցի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Շուշան Հունանյանը։

Նրա խոսքով` կինը տեղափոխվել էր հիվանդանոց հունվարի 11–ին։ Նրա մոտ լաբորատոր հաստատվել էր H1N1 վիրուսի առկայությունը։

«Կինը շաքարային դիաբետ ուներ», – ավելացրեց Հունանյանը։

Վերջին տվյալներով` հանրապետությունում պաշտոնապես գրանցվել է գրիպի և ՍՇՎ–ի մոտ 800 դեպք։–0–