Հայաստանն արգելել է բանջարեղենի ներկրումը Թուրքիայից. թերթ

29.04.2017, 10:45
Մի քանի օր է, ինչ Բագրատաշենի մաքսակետով արգելվել է թուրքական արտադրության ապրանքների ՀՀ ներմուծումը:
Հայաստանն արգելել է բանջարեղենի ներկրումը Թուրքիայից. թերթ
ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Մի քանի օր է, ինչ Բագրատաշենի մաքսակետով արգելվել է թուրքական արտադրության ապրանքների ՀՀ ներմուծումը, գրում է «Ժողովուրդը»։

Խոսքը վերաբերում է այդ երկրից ներկրվող գյուղատնտեսական մթերքներին՝ լոլիկին, բադրիջանին, բիբարին և այլն:

«Դրանք ՀՀ են ներկրվում Վրաստանի տարածքից: Ներկրողները հիմնականում Նոյեմբերյանի տարածաշրջանի բնակիչներ են, որոնք դժգոհ են այդ որոշումից: Թուրքական գյուղատնտեսական ապրանքների ներկրման արգելքը սահմանել է սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը», – գրում են հոդվածի հեղինակները։-0-