Հայաստանից ուղիղ չվերթեր կիրականացվեն դեպի Իսրայել

19.04.2017, 17:40
Հայաստանից ուղիղ չվերթեր կիրականացվեն Երևան-Թել Ավիվ-Երևան երթուղով։
Հայաստանից ուղիղ չվերթեր կիրականացվեն դեպի Իսրայել

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանից ուղիղ չվերթեր կիրականացվեն Երևան-Թել Ավիվ-Երևան երթուղով։

Ինչպես հաղորդում է ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության և Իսրայելի համապատասխան իշխանությունների միջև տեղի ունեցած երկար բանակցությունների արդյունքում «Արմենիա» ավիաընկերությունն իրավունք է ստացել թռիչքներ իրականացնել Երևան-Թել Ավիվ-Երևան երթուղով:

Չվերթերը կիրականցվեն շաբաթական երկու անգամ՝ հինգշաբթի և կիրակի օրերին: Թռիչքների մեկնարկը կտրվի 2017 թվականի մայիսի 17-ին:

«Դեպի Իսրայել իրականացվող թռիչքներն իրենց դրական ազդեցությունը կունենա զբոսաշրջության և տնտեսության զարգացման գործում», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։–0–