Հայաստանից Վրաստան տանող միջպետական ավտոճանապարհի մի հատված ժամանակավորապես կփակվի
09.09.2016,
17:21
Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված` սեպտեմբերի 14-ից կփակվի Հայաստանից Վրաստան տանող ավտոճանապարհի մի հատվածը:
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված` սեպտեմբերի 14-ից` ժամը 08.00-ից, ժամանակավորապես կփակվի Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ-6) ավտոճանապարհի մի հատվածը, հաղորդում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունը:
Հատվածով երթևեկությունը ժամանակավորապես կդադարեցվի, և այն փակ կլինի տրանսպորտային բոլոր միջոցների համար:
Ինչպես նշում, է գերատեսչության լրատվական ծառայությունը, նախարարության կողմից սահմանվել են տրանսպորտային երթևեկության այլընտրանքային երթուղիներ`
1. Տարանցիկ բեռնատար ավտոմոբիլների և երթուղային ավտոբուսների համար՝
Ա) Երևան - Սևան - Իջևան (Մ-4) , Ոսկեպար - Նոյեմբերյան - Բագրատաշեն - Վրաստանի սահման (Մ-16) ճանապարհահատվածներով:
Բ) Երևան - Սպիտակ - Վանաձոր (Մ3) – Դիլիջան-Իջևան (Մ-4) – Ոսկեպար – Նոյեմբերյան – Բագրատաշեն (16) ճանապարհահատվածներով։
2. Տրանսպորտային միջոցների ներհամայնքային երթևեկությունը դեպի Ալավերդի, Վանաձոր քաղաքներ և մոտակա բնակավայրեր կիրականացվի հետևյալ երթուղիներով`
Ա) Վանաձոր - Ստեփանավան - Ագարակ - Կողես - Այգեհատ - Օձուն - Ալավերդի - Վրաստանի սահման,
Բ) Վանաձոր - Դսեղ - Մարց - Թումանյան ճանապարհահատվածներով։
Հայաստանից Վրաստան ուղևորվող մարդատար և միջին բեռնատար մեքենաների վարորդները կարող են օգտվել նաև Երևան - Գյումրի - Աշոցք - Բավրա - Վրաստանի սահման ճանապարհահատվածից։ -0-