Հայաստանի տարածքում երկրաշարժ է գրանցվել

10.05.2019, 12:02
Այսօր՝ մայիսի 10-ին, Հայաստանի տարածքում երկրաշարժ է գրանցվել:
Հայաստանի տարածքում երկրաշարժ է գրանցվել

ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Այսօր՝ մայիսի 10-ին, Հայաստանի տարածքում երկրաշարժ է գրանցվել:

Ինչպես հայտնում է ՀՀ ԱԻՆ-ը, սույն թվականի մայիսի 10-ին, տեղական ժամանակով ժամը 09:21-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 05:21-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.290 և արևելյան երկայնության 46.030 աշխարհագրական կոորդինատներով (ՀՀ՝ ք. Դաստակերտից 10 կմ հարավ), օջախի 10 կմ խորությամբ, 2.8 մագնիտուդով երկրաշարժ:

Նշվում է, որ ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 3-4 բալ: Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզի Գեղի գյուղում` 3 բալ ուժգնությամբ:-0-