414.47
5.17
388.44
+8
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանի նոր Օմբուդսմենը պատրաստ է պատվով կատարել իր պարտականությունները

14:54
24 Փետրվարի 2016

ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի նորընտիր Օմբուդսմեն Արման Թաթոյանը վստահ է, որ պատվով կկատարի իր պարտականությունները։

Չորեքշաբթի ՀՀ ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը Թաթոյանին ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակազմին։

Արման Թաթոյանն ընտրվեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան>>

Թաթոյանն իր խոսքում ընդգծեց, որ մոտ ապագայում կհստակեցնի այն հիմնական ուղղությունները, որոնց վրա կկենտրոնացնի իր ուշադրությունը։

Նա նշեց, որ Օմբուդսմենի աշխատանքը չի կարող պայմանավորված լինել որևէ քաղաքական գործոնով, և կուսումնասիրվեն հասարակական արձագանք ստացած բոլոր գործերը։

Պատասխանելով Հայաստանում «քաղբանտարկյալների» առկայության մասին լրագրողների հարցին` Թաթոյանը նշեց, որ չի կարող պատասխանել նման հարցերի «սիրողական մակարդակի» վրա։ 

«Ինձ հարկավոր է ժամանակ պատրաստվելու, այդ գործերը մանրամասն ուսումնասիրելու և միայն դրանից հետո պրոֆեսիոնալ գնահատական տալու համար», – ավելացրեց նա։

Ներկայացնելով նորընտիր Օմբուդսմենին` ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանն ընդգծեց, որ Թաթոյանը կարող է արդյունավետ աշխատել և արդարացնել հայկական հասարակության հույսերը։ 

Նաղդալյանը խորհրդանշական համարեց այն փաստը, որ Թաթոյանի ընտրությունը համընկավ երկրում ընթացող լուրջ փոփոխությունների հետ։ Նա վստահություն հայտնեց, որ նոր Օմբուդսմենի գործունեության շնորհիվ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտը Հայաստանում նոր փուլ կթևակոխի։

ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանն իր հերթին ընդգծեց,որ վստահության բավականին լուրջ հիմք է այն փաստը, որ խորհրդարանում Թաթոյանը ստացավ 96 ձայն։ Այդ ամենը կօգնի նրան կարգավորել այսօր երկրում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա բոլոր խնդիրները։

Արման Թաթոյանն ընտրվել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան նախօրեին խորհրդարանում տեղի ունեցած գաղտնի քվեարկության արդյունքում։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
23:26
13 Մարտի 2023
Ադրբեջանը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ
21:20
13 Մարտի 2023
Ֆինթեքը` ԴիջիԹեք-ում. Ամերիաբանկը ներկայացրեց իր տեսլականն ու արժեքները (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Մարտի 10-13-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ տարածաշրջանի ամենասպասված թեք էքսպոն` DigiTec22-ը, որին Ամերիաբանկը ներկայացավ A Space տաղավարով. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
19:50
13 Մարտի 2023
Բացահայտելով թվային ապագան. Երևանում կկայանա առաջին Doing Digital ֆորումը
Ապրիլի 5-ին Երևանում կանցկացվի առաջին «Doing Digital - Բացահայտելով թվային ապագան» ֆորումը
15:54
13 Մարտի 2023
«Կխփեմ ուշքդ կեթա». ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել Գևորգ Պետրոսյանի մասնակցությամբ միջադեպից (ՎԻԴԵՈ)
«Կխփեմ ուշքդ կեթա». ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել Գևորգ Պետրոսյանի մասնակցությամբ միջադեպից. ՎԻԴԵՈ
14:49
13 Մարտի 2023
Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել, քննարկվել է Արցախում տիրող հումանիտար ճգնաժամը
Փաշինյանն անդրադարձել է մարտի 5-ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացված ահաբեկչական գործողությանը
13:01
13 Մարտի 2023
Վիվա–ՄՏՍ–ը պատրաստվում է վաճառել բաժնետոմսերը
Վիվա–ՄՏՍ–ը  պատրաստվում է վաճառել բաժնետոմսերը
12:41
13 Մարտի 2023
Արդարադատության նախարարությունը ստի դետեկտոր է ձեռք բերել
Արդարադատության նախարարությունը մի շարք գերժամանակակից սարքավորումներ է ձեռք բերել, այդ թվում` ստի դետեկտոր
11:17
13 Մարտի 2023
Ստեղծագործ միտք ու գործընկերություն գեներացնող թիմ. Ամերիաբանկը` DigiTec22-ում (ՖՈՏՈ)
Մարտի 10-ից 12-ը ԴիջիԹեքը հերթական անգամ հավաքել էր Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիչներին. ՖՈՏՈ
11:00
13 Մարտի 2023
ՀՀ–ում կարմրուկի դեպքերի թիվը հասել է 50–ի, հիվանդներից մեկը վիճակը ծանր է
Հոսպիտալացված հիվանդների վիճակը գնահատվում է միջին ծանրության, 1-ի վիճակը՝ ծանր
09:42
13 Մարտի 2023
24 ժամ ջուր չի լինի Երևանի թաղամասերից մեկում և Կոտայքի մարզի որոշ հասցեներում
24 ժամ ջուր չի լինի Երևանի  թաղամասերից մեկում և Կոտայքի մարզի որոշ հասցեներում
15:51
12 Մարտի 2023
Ձերբակալվել է նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը (ՎԻԴԵՈ)
Ձերբակալվել է նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը. ՎԻԴԵՈ
22:48
10 Մարտի 2023
Ոչ միայն ծառայություններ, այլև փորձ. Ամերիաբանկը ներկայացված է Երևանում անցկացվող Digitec-22-ին
Ամերիաբանկը մասնակցում է DigiTec Summit and Expo 2022 խոշորագույն տարածաշրջանային տեխնոլոգիական միջոցառմանը, որը մեկնարկել է ուրբաթ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում