Հայաստանի նախկին նախագահի եղբոր դուստրը դեռ մտադիր չէ դառնալ պատգամավոր

03.11.2016, 12:31
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եղբոր դուստրը` Իրինա Քոչարյանը, «Նովոստի-Արմենիա» գործակալության հետ զրույցում հերքեց տեղեկատվությունն այն մասին, որ մտադիր է ԱԺ պատգամավոր դառնալ:
Հայաստանի նախկին նախագահի եղբոր դուստրը դեռ մտադիր չէ դառնալ պատգամավոր
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եղբոր դուստրը` Իրինա Քոչարյանը, «Նովոստի-Արմենիա» գործակալության հետ զրույցում հերքեց տեղեկատվությունն այն մասին, որ մտադիր է ԱԺ պատգամավոր դառնալ:

Չորեքշաբթի «Ժամանակ» թերթը գրել էր, որ «Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Իրինա Քոչարյանը մտադրություն ունի պատգամավոր դառնալ համանուն կուսակցությունից։

«Ես ոչ ոքի այդ մասին ոչինչ չեմ ասել: Անհասկանալի է, թե ինչու են նման նյութեր հայտնվել», - հայտարարեց Քոչարյանը:

Հայաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան 2017 թ.-ի գարնանը: -0-