ՀՀ կառավարության անդամները, վարչապետի գլխավորությամբ, հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

24.04.2016, 13:29
Հայաստանի կառավարության անդամները, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ, կիրակի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ոգեկոչել են 1915 թ.-ի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը:
ՀՀ կառավարության անդամները, վարչապետի գլխավորությամբ, հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի կառավարության անդամները, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ, կիրակի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ոգեկոչել են 1915 թ.-ի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը:

ՀՀ վարչապետին ուղեկցում էին փոխնախարարները, նախարարները և այլ պաշտոնատար անձինք, որոնք Անմար կրակի մոտ ծաղիկներ դրեցին:

Համայն հայությունն ապրիլի 24–ին նշում է Հայոց ցեղասպանության 101–րդ տարելիցը>>

Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին շուրջ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Արևմուտքի քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի, Լյուքսեմբուրգի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Պարագվայի Սենատը,Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ -0-