«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն կօգնի Ղարաբաղում զոհված զինծառայողների ընտանիքներին

03.05.2016, 18:53
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն 500.000-ական ՀՀ դրամ կհատկացնի 2016թ. ապրիլին Արցախի սահմանների պաշտպանության համար զոհված զինծառայողների, ինչպես նաև ոչ մարտական զոհերի և զոհված քաղաքացիական անձանց 98 ընտանիքներին:
 «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն կօգնի Ղարաբաղում զոհված զինծառայողների ընտանիքներին

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն 500.000-ական ՀՀ դրամ կհատկացնի 2016թ. ապրիլին Արցախի սահմանների պաշտպանության համար զոհված զինծառայողների, ինչպես նաև ոչ մարտական զոհերի և զոհված քաղաքացիական անձանց 98 ընտանիքներին, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը։

Ընկերությունը կմարի նրանց էլեկտրական էներգիայի օգտագործման դիմաց ունեցած պարտքը, ինչպես նաև մեկ տարվա ընթացքում կվճարի էլեկտրաէներգիայի դիմաց։

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը նաև միացել է «Տաշիր» ընկերությունների խմբի աշխատակիցների կողմից ձեռնարկված «Խաղաղություն Արցախին» բարեգործական ակցիային, որի նպատակն է ֆինանսական և հումանիտար օգնություն տրամադրել Արցախի Հանրապետության բնակիչներին:

Ղարաբաղյան հակամարտությունը կտրուկ սրվեց 2016 թ.–ի ապրիլի սկզբին։

Ապրիլի 2–ից 5–ն ադրբեջանական ԶՈՒ–ն ղարաբաղա–ադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով ձեռնարկել է բացահայտ հարձակողական գործողություններ` հրետանիով, զրահապատ տրանսպորտային միջոցներով և ավիացիայով: ԼՂՀ պաշտպանության բանակը հաջողությամբ ճնշել է հակառակորդի գործողությունները` հասցնելով մեծ վնասներ։-0-