413.78
4.82
386.17
+16
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանի բնակիչները նշել են, թե որքա՞ն գումար է հարկավոր լավ կյանքի համար (ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ)

14:39
07 Դեկտեմբերի 2017

ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանում ծայրը ծայրին հասցնելու համար մեկ շնչի հաշվով հարկավոր է ամսական 120 523 դրամ կամ 251 դոլար, այդ մասին նշվում է Ազգային վիճագրական ծառայության «Աղքատության և կենսամակարդակի վերաբերյալ սուբյեկտիվ գնահատականները» զեկույցում, որը հիմնված է Հայաստանի տնային տնտեսությունների ներկայացուցիչների հարցման վրա։

Հարցման մասնակիցները պատասխանել են այն հարցին, թե ամսական մեկ շնչի հաշվով որքա՞ն գումար է անհրաժեշտ լավ և շատ լավ ապրելու կամ գոյատևելու համար։

Այսպիսով, 2016 թվականի հետազոտության արդյունքների համաձայն, Հայաստանի բնակիչներին մեկ շնչի հաշվով լավ կյանքի համար անհրաժեշտ է 347 234 դրամ կամ 723 դոլար, իսկ շատ լավ կյանքի համար ` 655 060 դրամ կամ 1363 դոլար։

Վերջին պաշտոնական վիճագրական տվյալների համաձայն, նվազագույն աշխատավարձը Հայաստանում կազմում է 55 հազար դրամ։ Միջին ամսական անվանական աշխատավարձը 2016 թ.–ին կազմել է 188 851 դրամ կամ 393 դոլար։

Ընդ որում, 2016թվականի հետազոտության ընթացքում կենսամակարդակը բարձրացնելու ուղղությամբ իրենց ակնկալիքների վերաբերյալ տնային տնտեսության 16 և բարձր տարիքի անդամներից նշել են հետևյալը` ինձնից ոչինչ կախված չէ, կառավարությունը պետք է ապահովի աշխատանքով և լավ պայմաններով (39.6%) կամ պլաններ չունեմ (19.3%): Հարցվածների 12.3%-ը նշել է, որ փնտրում է եկամտաբեր աշխատանք Հայաստանում, իսկ սեփական գործ Հայաստանում ցանկանում է սկսել միայն 1.1%-ը:

Հարցվածների 23.2%-ի կարծիքով նոր սերունդն ավելի լավ կապրի, 31.5%-ի կարծիքով նոր սերունդն ավելի վատ կապրի, 19.7%-ի կարծիքով` նրանք կապրեն նույն ձևով, իսկ հարցվածների 25.6%-ը դժվարացել է պատասխանել այդ հարցին։

Ըստ կենսամակարդակի սուբյեկտիվ գնահատականի` 2016թ.-ին աղքատ (ներառյալ ծայրահեղ աղքատ) են իրենց համարել բնակչության 16.6%-ը (2008թ.-ի 17.0%-ի համեմատ): Ըստ հարցվածների ինքնագնահատման` 2016թ.-ին միջին կենսամակարդակ ունեցել են հարցվածների 34.3%-ը` 2008թ.-ի 43.0%-ի համեմատ։ 45.8%-ի կարծիքով իրենց կենսամակարդակը միջինից ցածր է` 2008թ.-ի 35.6%-ի համեմատ։ Իրենց հարուստ են համարել հարցվածների 0.1%-ը` 2008թ.-ի 0.2%-ի համեմատ։

Ըստ զեկույցի, 2016 թվականի տվյալներով աղքատության մակարդակը մշտական բնակչության հաշվից կազմել է 29,4%, ինչը 0,4 կետով ավելի քիչ է, քան 2015 թվականին։ Ընդ որում, Հայաստանի բնակիչների շրջանում շատ աղքատ բնակիչների թիվը կազմում է 9.8 տոկոս, իսկ ծայրահեղ աղքատ` 1.8%: –0–

армянский инфографика


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:29
29 Մայիսի 2023
Ուշադրություն. երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի կենտրոնական փողոցներից մեկում (ՍԽԵՄԱ)
Երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի կենտրոնական փողոցներից մեկում. ՍԽԵՄԱ
21:15
29 Մայիսի 2023
Հայաստանում առաջին անգամ մեկնարկել է Միլանի ակադեմիայի Մանկապատանեկան ճամբարը (ՖՈՏՈ)
Առաջին անգամ Հայաստանում մեկնարկել է Միլանի ակադեմիայի ֆուտբոլային Մանկապատանեկան ճամբարը, որը հնարավորություն կտա Հայաստանի մարզերի 160 պատանիների մարզվել աշխարհի լավագույն մարզիչների մոտ. ՖՈՏՈ
14:56
29 Մայիսի 2023
Հայաստանը Ադրբեջանի կողմից 2 հայ զինծառայողի առևանգման դեպքով դիմել է ՄԻԵԴ
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը Ադրբեջանի կողմից 2 հայ զինծառայողների ապօրինի առևանգման դեպքով մայիսի 28-ին դիմել է ՄԻԵԴ
14:47
29 Մայիսի 2023
Երևանում հունիսի 1–ից մի շարք երթուղիներ կմիավորվեն. հրապարակվել է արդիականացված երթուղիների ցանկը
Երևանում հունիսի 1–ից մի շարք երթուղիներ կմիավորվեն. հրապարակվել է արդիականացված երթուղիների ցանկը
12:48
29 Մայիսի 2023
Փաշինյանն արձագանքել է Ալիևի վերջին ռազմատենչ հայտարարություններին (ՎԻԴԵՈ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքել է Ալիևի վերջին ռազմատենչ հայտարարություններին. ՎԻԴԵՈ
11:26
29 Մայիսի 2023
Գառնիի մոտ ավտովթարի հետևանքով տուժած 4 երեխաների վիճակը ծայրահեղ ծանր է
Երեքի երեխաների վիճակը ծայրահեղ ծանր է, մեկի վիճակը՝ ծայրահեղ տերմինալ
10:16
29 Մայիսի 2023
Այսօր մինչև երեկոյան 6-ը ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Այսօր մինչև երեկոյան 6-ը ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
00:52
28 Մայիսի 2023
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն արձագանքել է համացանցում տարածված աղմկահարույց տեսանյութին
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն արձագանքել է համացանցում տարածված աղմկահարույց տեսանյութին
11:59
27 Մայիսի 2023
Տարվում է լայնածավալ աշխատանք Ադրբեջանի կողմից հայ զինծառայողների ապօրինի առևանգման հանգամանքները բացահայտելու ուղղությամբ. ՊՆ
ՊՆ-ից հայտնում են, որ տարվում է լայնածավալ աշխատանք Ադրբեջանի կողմից հայ զինծառայողների ապօրինի առևանգման հանգամանքները բացահայտելու ուղղությամբ
10:58
27 Մայիսի 2023
Սնունդ մատակարարող երկու զինծառայողների հետ կապն ընդհատվել է, նրանց որոնում են.ՊՆ
Սնունդ մատակարարող երկու զինծառայողների հետ կապն ընդհատվել է, նրանց որոնում են
18:37
25 Մայիսի 2023
ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է պարզեցված ընթացակարգով վարկ փոքր բիզնեսի համար
ՎՏԲ-Հայաստան Բանկը փոքր բիզնեսի համար նախատեսված վարկային պրոդուկտների շարքը համալրել է նոր վարկատեսակով, որը հասանելի է ձևակերպման համար դրական վարկային պատմության հիման վրա
16:07
25 Մայիսի 2023
Ոստիկանությունը հայտարարություն է տարածել «Վերջին զանգի» կապակցությամբ
Ոստիկանությունը հայտարարություն է տարածել «Վերջին զանգի» կապակցությամբ