Հայաստանի բնակիչները Մոլորակների գունեղ շքերթի ականատեսը կդառնան
11.01.2016,
12:05
Հայաստանի բնակիչները հունվարի 31–ին կտեսնեն Մոլորակների գունեղ և գեղեցիկ շքերթ:

ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի բնակիչները հունվարի 31–ին կտեսնեն Մոլորակների գունեղ և գեղեցիկ շքերթ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանը։
«Մերկուրին, Վեներան, Սատուրնը, Մարսն ու Յուպիտերը Լուսնի հետ միասին «կկազմակերպեն» Արեգակնային համակարգի բոլոր պայծառ մոլորակների շքերթ։ Եթե երկինքը պարզ լինի, Հայաստանի բանկիչները հնարավորություն կունենան անզեն աչքով հետևել այս աստղադիտական երևույթին», – ասաց Հարությունյանը։
Աստղագետների կարծիքով` այս երևույթը 2016 թ.–ի ամենագլխավոր աստղագիտական իրադարձությունն է։ Լուսինն առավոտյան կսկսի տեղաշարժվել երկնքով, որը «կգունազարդեն» պայծառ Մերկուրին, Վեներան, Սատուրնը, Մարսն ու Յուպիտերը։–0–