Հայաստանում այսօր «լռության օր է»

13.05.2017, 10:00
Երևանում «լռության օր է» կիրակի նախատեսված Երևանի Ավագանու ընտրություններից առաջ։  
Հայաստանում այսօր «լռության օր է»
ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Երևանում «լռության օր է» կիրակի նախատեսված Երևանի Ավագանու ընտրություններից առաջ։

ՀՀ ընտրական օրենսգրքի համաձայն, մայիսի 13–ին տեղական ժամանակով ժամը 24։00–ին լրացել է նախընտրական արշավի ժամկետը, որը մեկնարկել էր ապրիլի 21–ին։ Կեսգիշերից արգելված է ցանկացած տեսակի քարոզ։ Դա արվում է, որպեսզի ընտրողներն ունենան ժամանակ մտածելու իրենց որոշման շուրջ։

Ընտրատեղամասերը կբացվեն մայիսի 14–ին տեղական ժամանակով ժամը 8։00–ից մինչև 20։00–ն։ Ընտրացուցակներում ներառված է 842 147 մարդ։ Երևանու Ավագանու ընտրություններին մասնակցում է իշխող ՀՀԿ–ն, ընդդիմադիր «Ելք» դաշինքն ու «Երկիր Ծիրանի» ընդդիմադիր կուսակցությունը։

Ավագանու ընտրություններում ՀՀԿ–ի համամասնական ցուցակը գլխավորում է Երևանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը։ «Ելք» դաշինքի ցուցակը գլխավորում է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, իսկ «Երկիր Ծիրանին»` նրա հիմնադիր Զարուհի Փոստանջյանը։

«Երևան քաղաքի տեղական ինքնակառավարման մասին» օրենքի համաձայն, Երևանի քաղաքապետին ընտրում է Ավագանու խորհուրդը, որը ձևավորվում է կուսակցական սկզբունքով` համաքաղաքային ընտրությունների հիման վրա, որոնք անցկացվում են քվեարկության համամասնական համակարգով։

Ըստ օրենսդրության, եթե ընտրությունների արդյունքում խորհրդում կուսակցություններից մեկը ստանում է 50%–ից ավել տեղեր, ապա այդ կուսակցության ցուցակը գլխավորող թեկնածուն համարվում է ընտրված քաղաքապետ։ Եթե թեկնածուն չի համապատասխանում քաղաքապետին առաջադրվող պահանջներին, հրաժարվում է քաղաքապետի պաշտոնից կամ կուսակցություններից ոչ մեկը չի ստանում 50%–ից ավել, ապա քաղաքապետն ընտրվում է Ավագանու խորհրդի անդամների գաղտնի քվեարկության միջոցով։ Երևանի Ավագանու խորհուրդն ընտրվում է չորս տարի ժամկետով և բաղկացած է 65 անդամից։

Ներկա խորհրդում ներառված է երեք խմբակցություն` ՀՀԿ–ն, ԲՀԿ–ն և «Բարև, Երևան» ընդդիմադիր խմբակցությունը։ Երևանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը զբաղեցնում է իր պաշտոնը 2011 թ.–ից։ –0–