ՀՀԿ-ում ավարտել են ընտրությունների համար համամասնական և ռեյտինգային ցուցակների կազմման աշխատանքները

15.01.2017, 13:10
ՀՀԿ–ում խորհրդարանական թիմ ձևավորելու գործընթացը ակտիվ փուլ է մտնում:
ՀՀԿ-ում ավարտել են ընտրությունների համար համամասնական և ռեյտինգային ցուցակների կազմման աշխատանքները

ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀԿ–ում խորհրդարանական թիմ ձևավորելու գործընթացը ակտիվ փուլ է մտնում, գրում է «Փաստ» թերթը:

«Մի կողմից խնդիր կա գնալու ցուցակի թարմացման, մյուս կողմից` փորձառու, բայց գոնե համեմատաբար չվարկաբեկված թիմ կառուցելու հարցը մնում է ակտուալ», - գրում է թերթը:

Պարբերականի տվյալներով, մինչ մյուս քաղաքական ուժերը սպասողական դրության կամ դաշինքային բանակցությունների մեջ են, ՀՀԿ–ն գրեթե ավարտել է իր համամասնական և ռեյտինգային ցուցակների կազմման աշխատանքները:

Պարբերականը նշում է, որ շուտով առաջարկների ամբողջական ցանկը կլինի Սերժ Սարգսյանի սեղանին: -0-