ՀՀԿ ռեյտինգային ցուցակում էական փոփոխություններ կլինեն. թերթ

12.07.2016, 12:28
ՀՀԿ-ում սկսվել է 2017 թ.-ի խորհրդարանական ընտրությունների ցուցակի հստակեցման փուլը:
ՀՀԿ ռեյտինգային ցուցակում էական փոփոխություններ կլինեն. թերթ
ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀԿ-ում սկսվել է 2017 թ.-ի խորհրդարանական ընտրությունների ցուցակի հստակեցման փուլը, գրում է «Իրատես» թերթը:

«Մեր տեղեկություններով, առայժմ ակտիվ քննարկումներ են ընթանում, այսպես կոչված, ռեյտինգային քվեարկությամբ ընտրվող պատգամավորների մասնակցության «ձևաչափի» առնչությամբ», - նշվում է հաղորդագրության մեջ:
Թերթը նշում է, որ ռեյտինգային ցուցակում էական փոփոխություններ կլինեն՝ օլիգարխներին և թաղային հեղինակություններին կփոխարինեն նրանց հարազատներն ու մերձավորները:

«Սա իհարկե, չի նշանակում, թե օլիգարխներ ընդհանրապես չեն լինի, ոմանք, ինչպես պարզվում է, շատ ամուր են «նստած» խորհրդարանում, կարելի է ասել, անփոխարինելի են իշխանության համար», - գրում է թերթը: -0-