ՀՀԿ–ն չի քվեարկի Փաշինյանի օգտին. Բաղդասարյան

24.10.2018, 12:58
Հանրապետական կուսակցությունը պայմանավորվածություններ չի խախտում:
ՀՀԿ–ն չի քվեարկի Փաշինյանի օգտին. Բաղդասարյան

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հանրապետական կուսակցությունը պայմանավորվածություններ չի խախտում, այդ մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը` նշելով, որ այսօր չեն ընտրելու Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում։

Խոսելով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության մասին, որ ՀՀԿ–ն շանս չունի ընտրվելու առանց Ընտրական օրենսգրքի փոփոխման, Բաղդասարյանը նշեց. «Քանի որ այս ամենը ձևական բնույթ է կրում, բնականաբար, ելույթը չէր կարող ծրագրային լինել։ Իսկ Օրենգրքի փոփոխությունը ընտրություններից առաջ բավականին լուրջ խնդիր է բարձրացնում։ Պետք է գիտակցել, որ ընտրությունից մեկ ամիս առաջ չի կարելի Օրենսդրություն փոխել»։

Իսկ պատասխանելով հարցին, թե մասնակցելու՞ է արդյոք ՀՀԿ–ն ընտրությունների, նա ասաց. «Համբերեք, կիմանաք»։–0–