ՀՀ ոստիկանապետը մարզերում և մայրաքաղաքում կադրային փոփոխություններ է կատարել

05.08.2016, 15:31
ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր  Գասպարյանը ուրբաթ կադրային փոփոխությունների մասին հրամաններ է ստորագրել:
ՀՀ ոստիկանապետը մարզերում և մայրաքաղաքում կադրային փոփոխություններ է կատարել
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը ուրբաթ կադրային փոփոխությունների մասին հրամաններ է ստորագրել, հաղորդում է armtimes.com-ը:

Ըստ այդմ, Արմեն Իսրայելյանն ազատվել է ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետի օպերգծով տեղակալի պաշտոնից և նշանակվել ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետ:

Ոստիկանապետի մեկ այլ հրամանով, Արթուր Հովհաննիսյանը նշանակվել է ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ` ազատվելով ոստիկանության Արմավիրի բաժնի պետի պաշտոնից:

Արմեն Գասպարյանը նշանակվել է ոստիկանության Արմավիրի բաժնի պետ՝ ազատվելով ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի պետի պաշտոնից:

Գարիկ Ղուկասյանը նշանակվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի պետ՝ ազատվելով ոստիկանության Կենտրոնական բաժնի պետի պաշտոնից:

Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ոստիկանության Կենտրոնական բաժնի պետ՝ ազատվելով ոստիկանության Շենգավիթի բաժնի պետի պաշտոնից: Հրաչ Խոստեղյանը նշանակվել է ոստիկանության Շենգավիթի բաժնի պետ՝ ազատվելով ոստիկանության Արաբկիրի բաժնի պետի պաշտոնից: -0-