436.87
4.38
404.47
+2
Եղանակը Երևանում
Հայ

ՀՀ վարչապետը պարզաբանել է իր հրաժարականի ձգձգման պատճառը

13:54
08 Հոկտեմբերի 2018

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ դեռ չի որոշել, թե երբ է տալու հրաժարական։

«Եթե իմ որոշումով լիներ, արդեն պիտի հրաժարական տված լինեին։ Բայց քանի որ հանրության շրջանում շատ բուռն արձագանք կա, այդ սցենարի վրա ևս մեկ անգամ ավելի մանրամասն պետք է մտածենք, բայց դեկտեմբերին պետք է տեղի ունենան արտահերթ ընտրություններ», – նշեց ՀՀ վարչապետը։

Միաժամանակ, անդրադառնալով շրջանառվող այն սցենարին, թե իր հրաժարականի դեպքում հնարավոր է նոր վարչապետի ընտրություն և այդ պարագայում նա կկորցնի ուժայինների նկատմամբ վերահսկողություն` Փաշինյանը հայտարարեց, որ այդ ամենը ֆանտաստիկայի ժանրից է։

Загружается новость ... "Лево"

«Ժողովուրդը և մենք որևէ մեկին նման հնարավորություն չենք տա», – հայտարարեց Փաշինյանը` հավելելով, որ տեսնում է շատ մեծ հանրային դժգոհություն իր հրաժարականի կապակցությամբ։

«Երբ խոսում ենք հրաժարականի մասին, մենք խոսում ենք այն իրավիճակի մասին, երբ զուտ իրավական ընթացակարգերն իրականացնելու համար դե–յուրե հրաժարական է տրվում։ Պետք է այս իրավիճակը լինի բոլորին հասկանալի` իր բոլոր նրբություններով։ Ես որևէ գործողություն չպետք է անեմ` ժողովրդի իշխանությունը թեկուզ տեսականորեն վտանգի տակ դնելու համար։ Բայց մյուս կողմից, մենք պետք է անպայման արտահերթ ընտրություններ անենք, որպեսզ ի վերջո այս բարիկադային ռեժիմից անցնենք առօրյա աշխատանքային ռեժիմի և արձանագրեք կոնկրետ արդյունքներ», – ասաց ՀՀ վարչապետը։

Պատասխանելով լրագրողների այն հարցին, թե, արդյոք, ՀՀ նախագահը պատրաստվու՞մ է ստորագրել ԱԺ–ի արձակումը թույլ չտվող օրինագիծը, թե ոչ` վարչապետը նշեց, որ չի կարող ասել, նախագահն իր գործողությունների մասին ինքը հայտարարություններ կանի։

«Պատրաստվում ենք արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել դեկտեմբերին։ Փարիզում ՀՀ նախագահի հետ քննարկել եմ ստեղծված իրավիճակը, նա հոկտեմբերի 9–ին վերադառնում է Երևան, վերադարձից հետո անպայման կրկին կքննարկենք», – նշեց ՀՀ վարչապետը։

Загружается новость ... "Право"

Հոկտեմբերի 2–ին ԱԺ–ի արձակումը թույլ չտվող օրինագծի ընդունումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով Բաղրամյան պողոտայում կազմակերպվեց բազմամարդ հանրահավաք, որի ժամանակ հայտարարեց ԲՀԿ–ական և ՀՅԴ–ական նախարարներին պաշտոններից ազատելու մասին։

Նույն օրը Փաշինյանը խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչների հետ բանակցություններից հետո հայտարարեց, որ ձեռք է բերվել բանավոր պայմանավորվածություն այն մասին, որ ԲՀԿ, Հանրապետական և ՀՅԴ խմբակցությունները վարչապետի թեկնածու չեն առաջադրի, խորհրդարանը կարձակվի, իսկ արտահերթ ընտրությունները պետք է անցկացվեն դեկտեմբերին առաջին կեսից ոչ ուշ։ Սակայն, այդ քաղաքական ուժերի ներկայացուցիչներն ավելի ուշ հայտարարեցին, որ որևէ կոնկրետ պայմանավորվածություն ձեռք չի բերվել։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:15
20 Փետրվարի 2024
Երևանի «Բուենոս Այրես» զբոսայգու՝ պետական սեփականություն հանդիսացող տարածքներն օրենքի խախտմամբ օտարվել են․ նախաձեռնվել է քրվարույթ
Դատախազը հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե
17:57
20 Փետրվարի 2024
BOGG խորհրդի ղեկավարը ներկայացրել է ֆինանսական խմբին Ամերիաբանկի միանալու առավելությունները (ՎԻԴԵՈ)
BOGG PLC ֆինանսական խմբի խորհրդի ղեկավար Մել Քարվլը ներկայացրել է հաճախորդներին խմբին Ամերիաբանկի միանալու առավելությունները և բարձր է գնահատել Հայաստանի տնտեսական հեռանկարները․ ՎԻԴԵՈ
12:49
20 Փետրվարի 2024
ՊԵԿ պաշտոնյաները 400 հազ․ դրամ կաշառք են վերցրել ու կեղծիք կատարել․ նրանց մեղադրանք է ներկայացվել
ՊԵԿ պաշտոնյաները 400 հազ․ դրամ կաշառք են վերցրել ու կեղծիք կատարել
11:55
20 Փետրվարի 2024
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Ամփոփվել են 2024-2025 ուսուտարվա բուհերի ընդունելության միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
19:37
19 Փետրվարի 2024
Այսօրվանից Երևանի մաքսատուն դիմումներն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային եղանակով
ՊԵԿ–ից հայտնում են, որ այսօրվանից Երևանի մաքսատուն դիմումներն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային եղանակով
19:17
19 Փետրվարի 2024
Գիրք նվիրելու օրը նշվեց Երևանի կոնյակի գործարանում (ՖՈՏՈ)
Ավանդույթի համաձայն փետրվարի 19-ին Երևանի կոնյակի գործարանում նշվեց Գիրք նվիրելու օրը
15:56
19 Փետրվարի 2024
Transavia–ն չվերթեր կիրականացնի Լիոն–Երևան–Լիոն երթուղով
Transavia–ն չվերթեր կիրականացնի Լիոն–Երևան–Լիոն երթուղով
14:51
19 Փետրվարի 2024
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի նախկին տեղակալից հօգուտ պետության ցանկանում են բռնագանձել շուրջ 37մլն դոլար
Տրանսպորտի և կապի նախարարի նախկին տեղակալից հօգուտ պետության ցանկանում են բռնագանձել շուրջ 37մլն դոլար
13:00
19 Փետրվարի 2024
Ամերիաբանկը միանալու է Լոնդոնի ֆոնդային բորսայում գրանցված BOGG միջազգային ֆինանսական խմբին որպես ինքնուրույն լիիրավ անդամ
Գործարքի համաձայն` Խումբը կդառնա Ամերիաբանկի հիմնական բաժնետեր
10:01
19 Փետրվարի 2024
Հայաստանում նշվում է Գիրք նվիրելու օրը․ գրադարաններում և թանգարաններում նախատեսված են տարաբնույթ միջոցառումներ
Հայաստանում նշվում է Գիրք նվիրելու օրը․ գրադարաններում և թանգարաններում նախատեսված են տարաբնույթ միջոցառումներ
23:22
16 Փետրվարի 2024
ՀՀ վարչապետը հանդիպել է Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության ղեկավարի հետ
Փաշինյանը հանդիպել է Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության ղեկավարի հետ