ՀՀ վարչապետի որոշմամբ աշխատանքից ազատվել են վարչապետի երկու գլխավոր խորհրդականներն ու օգնականը

15.08.2019, 15:45
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշումներ է ստորագրել իր երկու գլխավոր խորհրդականներին և օգնականին աշխատանքից ազատելու մասին:
ՀՀ վարչապետի որոշմամբ աշխատանքից ազատվել են վարչապետի երկու գլխավոր խորհրդականներն ու օգնականը

ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշումներ է ստորագրել իր երկու գլխավոր խորհրդականներին և օգնականին աշխատանքից ազատելու մասին:

Վարչապետի գլխավոր խորհրդականների պաշտոններից ազատվել են Արամ Ղարիբյանը և Արմեն Գասպարյանը, իսկ օգնականի պաշտոնից` Մհեր Սահակյանը:

Համապատասխանը որոշումը հրապարակվել է կառավարության կայքում։–0–